Գերմանուհի Մագդա Նեյմանը իր «Հայերը» նշանավոր աշխատության
մեջ (1899) առանձին գլուխ է նվիրել Նապոլեոն Բոնապարտի հայազգի համհարզ, այնուհետև
նրա փեսա Նեապոլի թագավոր և համայն Ֆրանսիայի մարշալ Ժոաշեն Մյուրատին, կայսեր թիկնապահ
մամլուքներին Ռուստամին և Պիեռին։
Մյուրատի հայրը՝ ղարաբաղցի Մուրադյանը նամակագրական կապ ուներ
Ամստերդամի հայերի հետ և որոշեց գնալ Եվրոպա, որ առևտրական կապեր հաստատի։ Մեկնելիս
նա իր հետ վերցրեց պատանի որդուն՝ Հովակիմին։ Երթուղին անցավ Աստրախան, Նիժնի Նովգորոդ,
Մոսկվա, Լայպցիգ, Վիեննա քաղաքներով։ Վիեննայում նա բացեց պանդոկ։ Հովակիմը դարձավ
մարկյոր՝ բիլիարդի սպասավոր, սովորեց գերմաներեն, ֆրանսերեն։ Հետո անցան Ֆրանսիա, հաստատվեցին
Բաստիդ քաղաքում, բայց Հովակիմը շուտով գնաց Փարիզ, Մյուրատ անունով մտավ հեծելագնդերից
մեկը, արագ առաջադիմեց և 5-րդ տարում կոնվենտի կողմից գեներալի աստիճան ստացավ, հետո
նշանակվեց եգիպտական արշավանքի հեծելազորի հրամանատար՝ Բոնապարտի ղեկավարությամբ։
1800 թվականին Մյուրատը ամուսնանում է Նապոլեոնի քրոջ՝ Կարոլինա Բոնապարտի հետ։
1804 թվականին դառնում է Ֆրանսիայի մարշալ։ 1808 թվականին ճնշել է Մադրիդի ապստամբությունը
և դարձել Նեապոլի թագավոր։ Մասնակցել է Նապոլեոնի բոլոր պատերազմներին։ 1815 թվականին
պարտվել է Իտալիայում, ձերբակալվել է Կալաբրիայում և գնդակահարվել ավստրիական ռազմական
դատարանի վճիռով։
No comments:
Post a Comment