Ռուսական բանակում հայազգի մարտիկներից կազմված հեծյալ ստորաբաժանումը,
որ կազմակերպվեց 1722 թվականի ամռանը Աստրախանում կոչվեց Հայկական էսկադրոն։
Այն ծնունդ առավ հայ ժողովրդի ազատագրական պայքարի վերելքի պայմաններում,
կապված Պետրոս Առաջինի պարսկական արշավանքի հետ։ «Հեծյալ ջոկատ», «Էսկադրոն», « Հետախուզական
խումբ» անունները կրող ջոկատները միավորվեցին և ստացան Հայկական էսկադրոն անվանումը։
1725 թվականին Պետրոս Առաջինը էսկադրոնում մտցրեց ռուսական զինվորական
կոչումներ, նշանակեց համապատասխան ռոճիկներ, որի շնո8հիվ հայ մարտիկների թիվը հասավ
700-ի։
Էսկադրոնը մասնակցել է Կասպից ծովի ավազանում և Կովկասյան լեռներում
ռուսական զորքերի մված բոլոր մարտերին։ Էսկադրոնի շտաբը 1735 թվականին հաստատվեց Աստրախանում
և Ղզլար ամրոցում։ Հայկական էսկադրոնի գործունեությունը դադարեցվեց 1784 թվականին Եկատերինա
Երկրորդ կայսրուհու հրամանով։
Հայկական էսկադրոնի հրամանատարներ են եղել Պետրոս դի Սարգիս Գիլնանենցը (1722-1724), Աղազար
դի Խաչիկ Ախիջանենցը (1724-1750), Պետրոս Կասպարովը (1750-1760), Միրզաբեկ Մխիթար Վահանովա
(1760-1764):
No comments:
Post a Comment