Տարվա ամենահայտնի ֆուտբոլիստին պարզելու նպատակով, ինչպես հայտնի է, Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFH) երեկվանից իր կայքում է անցկացնում:http://www.iffhs.de/?b002ec70a804f4cd003f09 Կոչմանն արժանանալու համար պայքարում են 78 ֆուտբոլիստներ. թեկնածուների թվում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստին ֆուտբոլասերները կորոշեն մինչև նոյեմբերի 30-ը:
Սոցիալական կայքերում օգտատերերը ոչ միայն ակտիվ գրառումներ են կատարում՝ տեղեկացնելով, որ արդեն քվեարկել են, այլև յուրաքանչյուրն իր հերթին կոչ է անում մասնակցել ու քվեարկել Հենրիխի օգտին. մեր ֆուտբոլիստն արժանի է այդ կոչմանը, որն, անշուշտ, կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար:
Աղբյուր՝ mamul.am
No comments:
Post a Comment