Գրիգոր Պետրոսյան
Վերջին
20 տարիների ընթացքում լիովին
քայքայվել են Հայաստանի արդյունաբերությունը եւ գիտությունը։ Բնակչության մեծամասնությունը մատնված է անգործության եւ գոյատեւում է բարեկամների տրանսֆերտների հաշվին, որը հիմնականում ծախսվում է պարսկական եւ թուրքական ապրանքներ ձեռք բերելու վրա։ Ժողովուրդը կորցրել է իր երկրում երջանիկ ապրելու հույսն ու հավատը։ Հայ երիտասարդը բնակարան գնելու եւ ընտանիք կազմելու հնարավորություն չունի, եւ ի տարբերություն դրա` հայոց երկրում դա անում են թուրքն ու պարսիկը, ու բացառված չէ, որ նրանք ֆինանսավորվում են Թուրքիա, Պարսկաստան պետությունների կողմից։ Այդ դառը իրականությունը դրդում է հային լքել իր հայրենիքը, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ 21-րդ դարի “սպիտակ ցեղասպանություն”:
Օրակարգի հարց
է դարձել Հայաստանի անվտանգության եւ պետականության ապահովման խնդիրը։ Այսօր ժամանակն աշխատում է ի վնաս հայի՝ պահանջ առաջադրելով ժողովրդավար իշխանության, որը կվերականգնի եւ կզարգացնի հանրապետության տնտեսությունը եւ գիտությունը, ապահովելով պատշաճ մակարդակ, որի վրա հիմնված կլինի ներքին ու արտաքին քաղաքականությունը, հնարավորություն ընձեռելով պահանջատիրոջ դիրքերից լուծելու պատմական խնդիրները։ Հայրենիքին, ողջ հայ ժողովրդին, իր ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու, նոր շունչ առնելու, հույսով եւ հավատով գործելու համար անհրաժեշտ է միասնական ազգանվեր, պրոֆեսիոնալ առաջնորդ։ Ափյուռքի հայության մեջ մենք ունենք պետական, քաղաքական գործիչներ, բարձրաստիճան դատավորներ, իրավաբաններ, գիտնականներ, բանկիրներ, գործարարներ…
Մեր
տեսակարար կշիռը
կհզորանա, երբ
կկարողանանք ներսի
եւ դրսի ներուժը խելամտորեն օգտագործել։ Այդ հարցում վճռորոշ դեր ունենալով, առաջնորդի պատմական եւ սուրբ դերում ես տեսնում եմ համահայկական նոր կառույց՝ “Գերագույն մարմին”, որտեղ պետք է ընդգրկվեն վերոհիշյալ պրոֆեսիոնալներից առավել ազգանվիրյալները։ Առաջնահերթ պահանջ է՝ ստեղծել “Համահայկական ազգային ֆոնդ”, որը կիրականացվի ազգային տուրքի ձեւով։ Ընդ որում՝ ֆոնդի ստեղծմանը պետք է մասնակցեն սփյուռքի եւ Հայաստանի բոլոր հայերը, անկախ տարիքից։ Յուրաքանչյուր հայ պետք է ուղղորդվի մեր ժողովրդի պանծալի զավակ՝ մեծ զորավար Անդրանիկի խոսքերով. “Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին…”:
Համահայկական ազգային ֆոնդը (ՀԱՖ) պետք է կուտակվի որեւէ հուսալի բանկում, Համահայկական գերագույն մարմինն (ՀԳՄ) էլ լինի նրա տնօրենը։ Հայաստանի կառավարության հաշվետու լինելը ՀԳՄ-ին պարտադիր է։ Սփյուռքի եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ այս կամ այն կուսակցության պատկանելությունից, եթե իրեն համարում է հայ, պետք է համալրի Համահայկական կոնգրեսի շարքերը եւ յուրաքանչյուր ամիս իր եկամտի 1-3%-ը մուծի անդամավճար (ՀԱՖ-ին)։ ՀԿ-ն պետք է ունենա իր կանոնադրությունը։ Յուրաքանչյուր կոնգրեսական պետք է ունենա իր անդամատոմսը, որտեղ կգրանցվեն անդամավճարների մուծումները։ Ափյուռքի եւ Հայաստանի համայնքների ղեկավարները պետք է ընտրվեն ՀԿ բյուրոյի անդամ։ ՀԳՄ-ն եւ Հայաստանի կառավարությունը համատեղ պետք է իրականացնեն Հայաստանի զարգացման ծրագրերը, ինչի մասին պետք է տեղյակ լինեն ՀԿԲ-ն եւ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ։ Այդ թափանցիկությունը խթան կհանդիսանա ողջ հայության միավորմանը եւ կդառնա այս նախագծի հաջողության գրավականը:
Ես համոզված եմ` յուրաքանչյուր հայ, անկախ մշտական բնակության վայրից, անհրաժեշտության դեպքում սատար կկանգնի իր հայրենիքի պաշտպանությանը, եւ դա միակ ճանապարհն է, որի շնորհիվ Հայաստանը կվերածնվի, կդառնա հզոր պետություն, որի հետ հաշվի կնստի ողջ աշխարհը, այդ թվում նաեւ մեր դարավոր թշնամին:
No comments:
Post a Comment