10/16/2012

Երևանի բոլոր քաղաքապետերը




Երևանը 2793 տարեկան է:
Մեր քաղաքացիներից շատերը գերազանց ծանոթ են իրենց մայրաքաղաքի պատմությանը:
Իսկ թե ովքեր են կերտել մեր մայրաքաղաքի պատմությունը և ում շնորհիվ է Երևանը դարձել այսպիսին, ներկայացնում ենք ստորև.
Մեր մայրաքաղաքն ունեցել է 53 քաղաքապետ. ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը 54-րդն է: Առաջին քաղաքապետը Հովհաննես Ղորղանյանն է, ով պաշտոնավարել է 1879-1884թթ: Ստորև ներկայացնում ենք Երևանի բոլոր նախկին քաղաքապետերի լուսանկարներն ու համառոտ կենսագրական տվյալները:
Աղբյուր` slaq.am


10/10/2012

Սվաստիկա խորհրդանիշի հնագույն ակունքներում

Անժելա Տերյան

Արարիչ Ար Աստծո, Արև-Աստծո, Արևի տարածված 
խորհրդանիշեր են սվաստիկան ու խաչը: Սվաստիկան իր 
հիմքով նման է խաչի, սակայն թևերի չորս ծայրերը ուղիղ անկյունով թեքվում են աջ կամ ձախ՝ խորհրդանշելով աշխարհի չորս կողմերը տարածվող լույսը, արևը, անսահմանությունը ու հավերժությունը: Կենտրոնում ունենալով Մայր Երկիրը, այն նաև անընդհատ շարժման տպավորություն է թողնում, խորհրդանշելով արևի շարժումը: Բացի սվաստիկայի դասական այս ձևից, որը շատ պարզ է ու գեղեցիկ, գոյություն ունեն նաև եռաթև, բազմաթև, կորածայր, միոլոր, բազմոլոր և այլ ձևի սվաստիկաներ:

Սվաստիկան տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել, սակայն 19-րդ դարի վերջերից տարածվում է սանսկրիտ սվաստիկա անվանումը: Հայաստանում տարածված են արևխաչ, կեռխաչ, ճանկախաչ, խաչաթև, արմնկաձև խաչ, հավերժության նշան և այլ անվանումներ: «Սասնա ծռեր» դյուցազնավեպից հայտնի «Խաչ Պատերազմին», որն իրենց աջ բազկին կապում էին Սասնա դյուցազունները թշնամու դեմ մարտի գնալուց առաջ, անկասկած սվաստիկա էր, քանի որ հենց սվաստիկան է եղել հայ ռազմիկների սիրված ու տարածված խորհրդանիշերից մեկը՝ ըստ հայտնաբերված հնագիտական նյութերի:

Հայաստանում հանդիպում են և՝ աջ թեքումով, և՝ ձախ թեքումով սվաստիկաներ, որոնք մեծ քանակությամբ պատկերված են Գեղամա և Սյունյաց լեռներին (ժայռապատկերներ), պեղումների ժամանակ հայտնաբերված զենք-զրահին, զարդերին, պաշտամունքային ու կենցաղային իրերին:

Սվաստիկայի նկատմամբ միշտ մեծ հետաքրքրություն է եղել աշխարհում: Բազմաթիվ գիտնականներ և ուսումնասիրողներ (Յ. դը Մորգան, Մուրիե, Լիտտրե, Դիվմուրտիե, Մ. Մյուլլեր) զբաղվել են սվաստիկայի առեղծվածով: Նրանք փորձել են պատասխանել բազմաթիվ հարցերի, այդ թվում. ի՞նչ է նշանակում սվաստիկայի աջ թեքումը, ի՞նչ է նշանակում ձախ թեքումը, ի՞նչ է նշանակում սվաստիկա բառը, ինչպե՞ս կարելի է այն բացատրել, ի՞նչ է խորհրդանշում այն և այլն:

Տարածված կարծիքներից մեկի համաձայն՝ սվաստիկայի (նաև խաչի) հիմքի հորիզոնական գիծը նյութական աշխարհն է, իսկ ուղղահայացը՝ ոգեղեն, տիեզերական աշխարհը: Այս պատկերում խաչաձևվում են նյութն ու ոգին: Սվաստիկայի աջ թեքված չորս ծայրերը՝ ըստ ջայնիզմի հետևորդ հնդիկ մի վարդապետի, նյութական տիեզերքում հոգիների գոյության չորս աստիճաններն են ներկայացնում. ա) նախասկզբնական, ստորին շրջան, բ) երկրային կյանք, բուսական և կենդանական աշխարհ, գ) մարդկային վիճակ և դ) երկնային կյանք: Այս բոլոր աստիճանավորումները նյութի ու ոգու միակցումներն են տարբեր վիճակներում:

10/04/2012

Նապոլեոն Բոնապարտի հայ զորականները(Մաս 2)




Մյուրատը գրվել է Իոաշիվ, Յոխահիմ, նույնիսկ հայկական ձևով Հովակիմ։ Նա ծնունդով Ղարաբաղի Կրկժան գյուղից էր։ Երբ Նապոլեոնի զորքը գրավել է Մոսկվան, մարշալ Մյուրատը մարդիկ է ուղղարկել իր հայ ծանոթներին գտնելու։
Ըստ ավանդության, եգիպտական արշավանքից հետո Մյուրատի մոտ են բերում երկու հայ մամլուքների։ Մյուրատը, տեսնելով նրանց, հարցնում է. «Ա՛ խոխեք, տյուք ղարաբաղցի ե՞ք»։
Նրանցից մեկի անունը Պիեռ էր (Պետրոս, ազգանունը եղել է Ապրեսով), մյուսը՝ Ռուստամ կամ Ռուստան (ազգանունը Խաչատըրյան, ծնվել է 1780 թվականին Թիֆլիսում՝ Հովհան Խաչատրյանի ընտանիքում)։ Կահիրեյում, Ալեքսանդրիայում հաստատված երեխաները երբեմն հայտնվում էին մամլուքների շարքերում։ Այդպիսիք էին Պետրոսը և Ռուստամը։ 1799 թվականին Բուրգերի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում եգիպտացիները պարտվեցին։ Քրիստոնեական արյունը հորդեց հայ տղաների մեջ և նրանք նետվեցին ֆրանսիացիների գիրկը։ Նրանց ներկայացրին Մյուրատին, որն էլ տեղեկացրեց Բոնապարտին։ Ու երկու հայորդիները դարձան Բոնապարտի շքախմբի անդամ, պահպանելով մամլուքի իրենց կոչումը և հանդերձանքը, ծառայեցին ազնվորեն և քաջաբար։

10/01/2012

Նապոլեոն Բոնապարտի հայ զորականները (Մաս1)



Գերմանուհի Մագդա Նեյմանը իր «Հայերը» նշանավոր աշխատության մեջ (1899) առանձին գլուխ է նվիրել Նապոլեոն Բոնապարտի հայազգի համհարզ, այնուհետև նրա փեսա Նեապոլի թագավոր և համայն Ֆրանսիայի մարշալ Ժոաշեն Մյուրատին, կայսեր թիկնապահ մամլուքներին Ռուստամին և Պիեռին։
Մյուրատի հայրը՝ ղարաբաղցի Մուրադյանը նամակագրական կապ ուներ Ամստերդամի հայերի հետ և որոշեց գնալ Եվրոպա, որ առևտրական կապեր հաստատի։ Մեկնելիս նա իր հետ վերցրեց պատանի որդուն՝ Հովակիմին։ Երթուղին անցավ Աստրախան, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա, Լայպցիգ, Վիեննա քաղաքներով։ Վիեննայում նա բացեց պանդոկ։ Հովակիմը դարձավ մարկյոր՝ բիլիարդի սպասավոր, սովորեց գերմաներեն, ֆրանսերեն։ Հետո անցան Ֆրանսիա, հաստատվեցին Բաստիդ քաղաքում, բայց Հովակիմը շուտով գնաց Փարիզ, Մյուրատ անունով մտավ հեծելագնդերից մեկը, արագ առաջադիմեց և 5-րդ տարում կոնվենտի կողմից գեներալի աստիճան ստացավ, հետո նշանակվեց եգիպտական արշավանքի հեծելազորի հրամանատար՝ Բոնապարտի ղեկավարությամբ։ 1800 թվականին Մյուրատը ամուսնանում է Նապոլեոնի քրոջ՝ Կարոլինա Բոնապարտի հետ։ 1804 թվականին դառնում է Ֆրանսիայի մարշալ։ 1808 թվականին ճնշել է Մադրիդի ապստամբությունը և դարձել Նեապոլի թագավոր։ Մասնակցել է Նապոլեոնի բոլոր պատերազմներին։ 1815 թվականին պարտվել է Իտալիայում, ձերբակալվել է Կալաբրիայում և գնդակահարվել ավստրիական ռազմական դատարանի վճիռով։

9/25/2012

Երկարակյաց ծերունին

Բոլորս էլ ցանկանում ենք երկար ապրել, և դժվար թե մեզ չհետաքրքրի այդ նպատակին հասնելու փորձված միջոցներից մեկի հետ ծանոթանալը։Անգլիացի 102 ամյա Դառել Լավը լույս է սփռել երկար տարիներ առողջ մնալու իր գաղտնիքի վրա։ Շաբաթական 5 անգամ՝ երկուշաբթիից- ուրբաթ, Լավը ուտում է տապակած հավ։ Բայց դա դեռ բավական չէ, կարևոր են նաև տապակած երկու տեսակի բանջարեղենը, կարտոֆիլը, միսը, սոուսը և Յորքշիրյան պուտինգը։ Այս բանաձևով անգլիացին առաջնորդվում է 1958 թվականից՝ տարեկան մոտ 260 անգամ,իսկ ամբողջ կյանքում 15 000 անգամ նա օգտագործել է նույն ուտեստը։ ։ Լավը ընդգծում է նաև ֆիզիկական վարժությունների կարևորությունը։ Նա մեջբերում է,- մարդիկ ինձ ասում են, որ ես ունեմ 83 տարեկան մարդու տեսք։ Իմ կարծիքով երկարակեցությանս հիմքում ընկած է տապակած ուտեստներով ընթրիքը։ ԱՅՈ՛, դա իսկականից օգնում է ինձ։ Դառելը ամուսնացած է եղել Էդնա անունով կնոջ հետ և ունեցել է մեկ որդի, ով ,ցավոք սրտի, մահացել է։

9/24/2012

Արցախի հրաշքը

Արցախ աշխարհում, Սխտորաշեն գյուղի տարածքում մի ծառ կա, որին տեղացիները կոչում են Տնջրի (սոսի)։ 1900-ական թվականներին ծառն անձնագիր էր ստացել և հատուկ պահակ ուներ, որին աշխատավարձ էր վճարվում այդ մեն-միակ, հսկա ու հավերժական ծառը հսկելու համար։Վերջերս ծառին կրկին անձնագիր է շնորհվել։ Անձնագրի «տարիքը» սյունակում նշված է «2000 տարեկան»։Հնագույն աղբյուրները վկայում են, որ Մեսրոպ Մաշտոցն այդ ծառի մոտով է անցել դեպի Ամարաս՝ իր սուրբ առաքելությունը կատարելու։Հսկա սոսին բազմիցս կայծակնահար է եղել, ներսում առաջացել է «բնակմակերես» ժամանակակից 3 սենյականոց բնակարանի տարածքով՝ 44 քառակուսի մետր ։ Ծառի շրջագիծը հողի մակերեսում 27 մետր է, բարձրությունը՝ 54 մետր՝ 15 հարկանի շենքի բարձրությամբ։ Տնջրին մի քանի «դուռ» ունի, «կենտրոնական» մուտքով ձիավորը հեշտությամբ մտնում է ներս։ Գարնանից մինչև ուշ աշուն ծառի տերևները փարթամ են, մուգ կանաչ։ Ըստ մասնագետների՝ ծառը մեկ օրվա ընթացքում խմում է 4,5 տոննա ջուր։ Ծառի ստվերը ծածկում է 1400 քառակուսի մետր մակերես։ Հազարամյակների ճանապարհ անցած ծառի մասին հիշատակված է «Հայկական Հանրագիտարանի» 10-րդ հատորի Սխտորաշենին նվիրված հոդվածում։
Օգտագործված գրականություն` «Գիտելիքների շտեմարան» Ալբերտ Փարսադանյան։

9/22/2012

«Ուժը՝ իրավունքի հիմք» Նիկոլո Մաքիավելի Մաս 2

Քաղաքականությունը պետք է զբաղվի ոչ թե մարդկային հասարակության կատարյալ կարգերի, այլ այն միջոցների և ուղիների որոնումներով, որոնց օգնությամբ կարելի է վերափոխել ու ամրապնդել գոյություն ունեցող հասարակարգը։ Այդ պատճառով քաղաքական գործունեության հիմքը նա համարում է ոչ թե բարոյականությունը, այլ ուժն ու գործնական քաղաքական օգուտը, քանի որ զուտ բարոյական միջոցներով անհնար է հասնել գործնական- քաղաքական նպատակի։ Ըստ քաղաքական մտածողի՝ անցյալի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս կանխատեսել ապագան։ Դա այդպես է, որովհետև «մարդկային բոլոր գործերը կատարում են մարդիկ, ովքեր ունեցել ու միշտ պիտի ունենան միևնույն կրքերը, և այդ պատճառով դրանք պիտի ունենան միևնույն արդյունքը» ։ Քաղաքականության նպատակը իշխանության ձեռքբերումն է, դրա ընդլայնումը, պահպանումը և ամրապնդումը։ Կառավարիչը անշուշտ պետք է հետապնդի նաև բարոյական նպատակներ։ Ուստի՝ բարի նպատակը արդարացնում է դրան հասնելու միջոցների ընտրությունը։ Կարելի է ասել, որ Մաքիավելից սկսած՝ « ուժը ներկայացվել է որպես իրավունքի հիմք՝ քաղաքականության տեսական հետազոտությունը ազատելով բարոյականությունից և, ըստ էության, առաջ է քաշվել քաղաքականության ինքնուրույն մեկնաբանման կանխադրույթը» ։
Օգտագործված գրականություն` «Քաղաքական ուսմունքների պատմություն» Կառլեն Միրումյան:«

«Իմանալ՝ նշանակում է կանխատեսել» Նիկոլո Մաքիավելի Մաս 1

Չնայած Մաքիավելին ապրել և ստեղծագործել է մեզանից կես դար առաջ, բայց նրա կողմից առաջ քաշված շատ հիմնահարցեր և խնդիրներ արդիական են նաև հիմա։ Նրա կոմղից բացահայտված օրինաչափությունները և կատարած ուսումնասիրությունները թե՛ քաղաքական զարգացումերի, թե՛ մարդկային հոգեբանության վերաբերյալ ցույց են տալիս դեպի քաղաքական- հասարակական կատարելագործումը տանող բազմաթիվ ուղիներ։Մաքիավելիի երկերին բնորոշ է էմպիրիկ ուղղվածությունը։ Նա ընդունում է մշտական օրենքների և մշտական հարաբերությունների գոյությունը աշխարհում, որը հավերժ շարժման մեջ է։ «Աշխարհը,- գրում է նա,- միշտ էլ բնակեցված էր մարդկանցով, որոնք միշտ օժտված են եղել միևնույն կրքերով» ։ Ուստի` «դիտարկելով իրադարձությունները, որոնք տեղի են ունենում անցյալում, մենք հեշտությամբ նկատում ենք , որ բոլոր պետություններում ու բոլոր ժողովուրդների մոտ գոյություն են ունեցել միևնույն ցանկությունները և միևնույն կրքերը»։ Մաքիավելին համոզված է, որ պատմական անցյալի երևույթների և իրադարձությունների մանրազնին ուսումնասիրությամբ կարելի է կանխատեսել հետագա իրադարձությունները։ Նա ձևակերպում է մի հիմնադրւյթ, որը հետագայում դառնում է եվրոպական գիտական պոզիտիզմի հիմքը. «Իմանալ` նշանակում է կանխատեսել»։ Լինելով համոզված էմպիրիկ և ռեալիստ՝ նա չի մշակում կատարյալ պետական կարգի իդեալական նախագծեր։ Իր խնդիրը նա համարում է անցյալի և ներկայի խոր իմացությունը և իմաստավորումը՝ բացահայտելու ու ձևավորելու այնպիսի սկզբունքեր, որոնք օգտակար լինեն ներկան ու ապագան ուսումնասիրելու համար։ Մաքիավելիի երկերում քաղաքականության տեսական քննարկումն ազատ է բարոյական ու կրոնական չափանիշներից։ Պետության անհրաժեշտությունը Մաքիավելին հիմնավորում է մարդու եսասիրական բնությամբ և այն բռնությունը սանձահարելու պահաջմունքով։ Միաժամանակ նա նշում է, « Բնությունը մարդկանց ստեղծել է այնպես, որ մարդիկ կարող են ցանականալ ամեն ինչ, բայց չեն կարող հասնել ամեն ինչի» ։
Օգտագործված գրականություն «Քաղաքական ուսմունքների պատմություն» Կառլեն Միրումյան:

9/19/2012

Նիկոլո Մաքիավելի

 Նիկոլո Մաքիավելի ( իտլ. Niccolò di Bernardo dei Machiavelli 3 մայիս, 1469, Ֆլորենցիա — 21 հունիս, 1527 )՝ իտալացի նշանավոր քաղաքական մտածող ու պետական գործիչ, ռազմական արվեստի տեսաբան, Նոր ժամանակի քաղաքական տեսության հիմնադիրներից մեկը։ Նիկոլո Մաքիավելին ծնվել է Իտալիայի Սան-Կաշանո գյուղում և է եղել է Բեռնարդո դի Նիկոլո Մաքիավելիի (1426-1500) և Բարտոլոմեիի դի Ստեֆանո Նելիի(1441-1496) երկրորդ արու զավակը։ Ստացել է իրավաբանական կրթությունՄաքիավելին ապրել է մի այնպիսի խառը ժամանակաշրջանում, երբ Հռոմի պապը իր տրամադրության տակ ուներ մի ամբողջ բանակ, իսկ Իտալիայի հարուստ քաղաք-պետությունները իրար հետևից նվաճվում էին Ֆրանսիայի, Իսպանիայի և Սրբազան հռոմեական կայսրության կողմից։ 1494 թվականին վերականգնվեց Ֆլորենցիայի անկախությունը և երկրից դուրս քշվեց 60 տարի այն կառավարող Մեդիչիների ընտանիքը։ Այդ ժամանակ քաղաքական ասպարեզ մտավ Մաքիավելին. 1498 թվականից նա 14 տարի զբաղեցրել է ՝ Սինյորայի (Տասի խորհուրդ)՝ Ֆլորենցիայի հանրապետության բարձրագույն գործադիր մարմնի քարտուղարի և զուգահեռ՝ երկրորդ կանցլերի պաշտոնները, ղեկավարել ազատության և խաղաղության Հանձնաժողովը։ 1492- 1512 թվականներին Մաքիավելին դիվանագիտական առաքելությամբ բանակցել է Լյուդովիկոս XII-ի , Ֆերդինանտ II-ի և Հռոմի պապու հետ։ ։ Հեղաշրջումից և Մեդիչիների՝ իշխանության վերադառնալուց հետո Մաքաիավելիին կասկածում են հակակառավարական դավադրությանը մասնակցելու մեջ և արտաքսում Ֆլորենցիայից ոչ հեռու իր կալվածքը։ Այստեղ էլ նա գրում է իր երկերի մեծ մասը։ Նրա քաղաքական կարևորագույն երկերն են՝ «Միապետ (Պրնիցեպս)» (1513), «Դատողություններ Տիտուս Լիվիուսի առաջին տասնօրյակի վերաբերյալ» (1513-1516), «Ֆլորենցիայի պատմությունը» (1520-1525)։

9/09/2012

Սերգեյ Վարդանյանը ու մամոնտի ոսկորները


1993 թվականին «Nature» անսագիրում տեղ գտավ հոդված, Վրանգելի կղզում կատարված բացահայտման մասին։Արգելանոցի հայազգի աշխատող Սերգեյ Վարդանյանը գտել էր 7ից-3.5 հազար տարվա մամոնտների ոսկորներ։ Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ մամոնտներից մեկը կենդանի էր և ապրում էր Վրանգելի կղզում, երբ արդեն կառուցված էին  եգիպտական բուրգերը, և անհետացել էր միայն Թութանհամոնի կառավարման տարներին(1335-1337 մ.թ.ա.)։ Հայկական տարածքում նունպես հնում ապրելիս են եղել փղեր, ռնգեղջյուրներ, մամոնտներ, որոնք անհետացել են երկրի սառցակալումներից հետո, մոտավորապես 10- հազար տարի առաջ ։ Անհետացել է նաև անձավային արջը։ 1928 թվականի մայիսին Գյումրիի մոտերքում մամոնտի, հսկա եղջերուի և նախնադարյան ցուլի ոսկորնեի հետ գտնվել են նաև անձավային արջի ոսկորներ, որոնցից պարզվում է, որ արջերն ունենցել են 4 մետր բարձրություն, օժտված ահարկու ուժով։Ներկայիս կովկասյան վիթխարի արջը նրա մոտ քոթոթ կթվար։

Յոսեմիթե ազգային պարկը և 2700 տարեկան ծառը


Իր հրաշագեղ ջրվեժներով և լեռնագոյացություններով հայտնի ԱՄՆ-ի Յոսեմիթե ազգային պարկը նշանավոր է նաև նրանով, որ ներառում է աշխարհի ամենախոշոր և առավել երկարակյաց ծառերի՝ հսկայական սեկվոյաների (Սիեռա ռեդվուդ) երեք պուրակներ։
Հսկայական սեկվոյան կարող է ապրել 3000 տարուց ավելի և հասնել 225-270 ոտնաչափ (75-90մ)`Ազատության արձանի կրկնակին՝ չհաշված պատվանդանը։ Նրանց բնի տրամագիծը կարող է հասնել 33 ոտնաչափ (11մ)։ Այս մասին է վկայում Վավոնայի ծառ-թունելը Յոսեմիթեի ամենամեծ «Մարիապոզա» պուրակում։ Թունելը ծառի մեջ հատվել է 1881 է. , և հետագա 88 տարիներին ավտոմեքնաներն ու փոստակարքերը երթևեկել են բացվածքով, մինչև որ 1996 թ. ծառը տապալվեց։ «Մարիապոզա» պուրակի այլ հրաշքներից են Հսկա գրիզլին, որը, շուրջ 2700 տարեկան է այժմ կենդանի ամենամեծահասակ սեկվոյան, և Կալիֆորնիա ծառ-թունելը, որի բնի միջոցով մարդիկ զբոսնում են՝ սկսած 1895-ից։ Ընդհանուր առմամբ «Մարիպոզա» պուրակում աճում է շուրջ 500 սեկվոյաներ, և հսկա աշտարակները տարեկան հյուրընկալում են ավելի քան 3 մլն այցելու։
Աղբյուր` "Աշխարհի Հրաշալիքները" գիրք

Եգիպտական բուրգերի առեղծվածը


Դավիթ Պետրոսյան

Չնայած գիտնականների բազմամյա ջանքերին նրանցից ոչ ոք ի զորու չէ ճիշտ պատասխանել Քեոփսի բուրգին վերաբերվող ամենահասարակ հարցերին։ Օրինակ, ինչքա՞ն էր նրա սկզբնական բարձրությունը, հիմքի կողմերի երկարությունը, կառուցման ժամանակը, նման երևակայական կառույցի կերտման նպատակը, և վերջապես, ինչպ՞ս կառուցվեցին Գիզայի հովտի բուրգերը, նույնսիկ միանաշանակ պատասխան չկա, թե դրանք ու՞մ կողմից  կառուցվեցին։ 
Սկսենք ամենահասարակ և անվիճելի, չնայած ինչ որ տեղ ոչ պակաս հանելուկային փաստից։ Քեոփսի բուրգի դիրքը երկրի բևեռների նկատմամբ խոսում է եգիպտացիների ճարտարապետաշինարարական և աստղագիտական բարձր գիտելիքների մասին։ Ինչպես նկատաում են հետազոտողները ոչ մի զուգադիպության մասին խոսք լինել չի կարող։ 1925 թ. Ճշգրիտ չափումների արդյունքում առաջ եկավ անհավատալի փաստ. Բուրգը գրեթե անսխալ ցույց է տալիս հյուսիսային բևեռը։ Նրա դիրքի տարբերությունը հյուսիսային բևեռից ընդամնեը 3 րոպե 6 վայրկյան է։  Համեմատության համար բերում եմ այն փաստը, որ 1577 թ. Դանիացի հանճառեղ աստղագետ Տիխո Բրագեն երկար ու բարդ հաշվարկներով Օրանիենբուրգի աստղադիտարանը ցանկանում էր ուղղել այնպես որ, այն «նայի» դեպի հյուսիս։ Բայց միևնույնն է , արդյունքում սխալվեց 18 րոպեյով։ Ավելին, հին եգիպտացիների ստացած փոքրագուն տարբերությունը այժմ բացատրվում է հազարամյակների ընթացքում հենց հյուսիսային բևեռի շեղումով։ Հետազաոտողները այդ ճշգրտության նկատմամաբ եգիպտացիների ձգտումը, որը բարձր քաղաքակրթության արդյունք է, գտնում են ամեն ուր, այդ թվում և բուրգի հիմքի չափերի մեջ։ Բուրգի քառակուսի