Հովսեփ Բաբայան
Մինչ հայ
քաղաքական մտքի տիտանները որոշում են Վարդան Օսկանյանի ճակատագիրը, մեր հարևան Վրաստանում
խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը : Այո, դուք ճիշտ լսեցիք
<< հաղթում է ընդդիմությունը>>: Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
հայտարաարության` Բիձինա Իվանաշվիլիի <<Վրացական երազանք>> ընդդիմադիր կոալիցիան հավաքել է ընտողների ձայնի 54,1% -ը, իսկ Սահակաշվիլիի <<Միացյալ ազգային
շարժում>>-ը`
41.03%:
Մեզ համար, կարծես,օտար
են դարձել
<<ընդդիմություն>>
և <<հաղթանակ>> բառերի միասին
օգտագործումը: Բայց Վրաստանում
դա հնարավոր դարձավ:
Հաղթեց ոչ թե ընդդիմադիր կուսակցությեւնը, այլ հաղթեց շարքային վրացին, հաղթեց ժողովրդավարությունը,
հաղթեց արդարությունը: Նույնիսկ Սահակաշվիլին
չպարտվեց, նա հաղթեց`անցկացնելով արդար
ընտրություններ, հաղթեց`հիմք
դնելով նոր,
արդար
ընտրական մշակույթի: Եվ հենց
այս մարդը,
ով ժամանակին
ծաղրի էր ենթարկվում,ցույց տվեց,
թե ինչ
դեր ունի
քաղաքական կամքը
ժողովրդավար պետության
կայացման գործում:
Ես ամենևին ցանկություն
չունեմ մեծարելու
Սահակաշվիլիին կամ
նրա կերպարը
իդեալականացնելու, բայց այս
իրադարձությունը պետք
է օրինակ
ծառայի մեզ
համար`հասկանալու, որ արդար ընտրությւններ
կազմակերպելը անիրական
երազանք չէ,պետք է միայն իշխանությունների
քաղաքական կամքը:
Թե ինչպես կշարունակվի
Վրաստանի հետագա
զարգացումը, կախված է նրանից թե արդյոք
Իվանաշվիլին և իր համախոհները
կշարունակեն իրենց
նախորդների դեմոկրատայկան
ավանդույթները,բայց որ այդ ավանդույթների հիմքերը
դրված են, դա փաստ է:
No comments:
Post a Comment