Հայ զինվոր
Վերջերս իմ ծառայակից ընկերներից մեկի (ով դեռ ժամկետային զինծառայության մեջ
Է) հետ զրույցից հետո որոշեցի գրել այս հոդվածը՝ անդրադառնալով հայկական բանակում տիրող
իրավիճակին: Ես ինքս ծառայել եմ ԼՂՀ-ում՝
N պաշտպանական շրջանում: Ծառայության հենց
սկզբից ինձ մոտ վերացան այն պատկերացումները, որ ունեի հայկական բանակի մասին մինչև
ծառայելս: Այնտեղ ևս գործում էր այսպես կոչված «հայկական տարբերակը» ովքեր ծանոթներ ունեին
այդ զորամասում և նրանք ում համար զանգել էին «դրսից» ծառայությունը շատ
թեթև էր անցնում, իսկ մյուսները, ովքեր ոչ ծանոթ ունեին ոչ էլ հնարավորություն, որ որևէ մեկը
զանգի դրսից, նրանց համար ծառայությունը սովորական էր և հաճախ «սովորական ծառայողները» կատարում էին նաև «ընտրյալների» պարտականությունները:
Կային նաև ծառայողներ, ովքեր կարողանում էին
խուսափել «ընտրյալների» փոխարեն գործ անելուց:
Այդ ամենը դեռ ուսումնական գումարտակում էր, որտեղ վեց ամիս պատրաստություն անցնելուց
հետո ծառայությունը շարունակում էին սահմանապահ գումարտակներում: Ահա այստեղ ամեն ինչ
արդեն այլ էր, այստեղ արդեն կային վաղուց հաստատվածներ, ովքեր արդեն իրենց դրվածք ունեին
գումարտակում և տնօրինություն էին անում այստեղ: Այստեղ էլ հետաքրքիր այն էր, որ զորամասում
գտնվելու ժամանակ յուրաքանչյուրն իր տեղն էր գրավում գումարտակի աստիճանաբուրգում և
այդ տեղով էլ պայմանավորված էր ծառայության ընթացքը: Պատկերը լրիվ այլ էր պոստերում
այնտեղ տիրում էր հավասարություն, այնտեղ որևէ աստիճանավորում չկար և ամեն ինչ շատ լավ էր անցնում: Այնտեղ գտնվող 7 զինծառայողները
կարծես մի ընտանիքի նմանվեին, իսկ հենակետերում, որտեղ դժբախտ դեպքեր էին տեղի ունենում
պատճառը հիմնականում վերոհիշյալ աստիճանավորումն էր: Այդ համերաշխ ընտանիքից ոչինչ
չէր մնում, երբ պոստերից վեռդառնում էին զորամաս, այստեղ արդեն յուրաքանչյուրը վերադառնում
է իր գործին: Ուղղակի հետաքրքիր է հնարավոր
չի արդյոք նույն ձևով ծառայությունը կազմակերպել զորամասում: Հնարավոր է, ուղղակի անհրաժեշտ
այդ ուղղությամբ տանել համապատասխան աշխատանք: Ճիշտ է, պոստերում շատ բան պայմանավորված է նրանով, որ բոլորի մոտ
զենք կա, բաjց
միևնույն է մեր սպաները, եթե անցնեն համապատասխան պատրաստություն: Բացի այդ մեր սպաներից
շատերն էլ ոչ կանոնդրական հրամաններ էին տալիս այն զինվորներին, ովքեր իրենց դուր չէին
գալիս և հաճույք ստանում այդ ամենից: Նրանցով պետք է զբաղվի ՌՈ-ն, սակայն այս կառույցը
ևս իր բարձրության
վրա չէ, նրանք
հիմնականում ուշացած են տեղ հասնում, երբ ամեն
ինչ ավարտված է: Այդ ամենի հետ մեկ տեղ պետք է նշել մի շարք դրական կողմեր նախ զորամասի
տարածքը, զորանոցները միշտ մաքուր էին, սնունդը նորմալ էր, բացի այդ մի քանի տարի է արդեն, ինչ լուծվել է զուգարանները
մաքրելու խնդիրը, ստեղծվել
է քաղաքացիական հաստիք և համապատասխան աշխատողները զբաղվում են այդ գործով: Ես այսպիսին
եմ տեսել հայկական բանակը իմ ծառայության ընթացքում և ցանկանում եմ, որ այն դրականը ինչ
որ եղել է մնա,իսկ բացասական կողմերը վերացվեն, որպեսզի հայ տղաները չխուսափեն բանակից այլ սեփական ցանկությամբ
գնան հայրենիքին իրենց պարտքը տալու:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete