ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ

 Բարև: Ես ապագա քաղաքագետ եմ, ընկերս` տնտեսագետ, մյուսը` շինարար, դու միգուցե նկարիչ ես կամ իրավաբան: Թվում է, թե մենք շատ տարբեր ենք, բայց ինձ ու քեզ ու նաև ընկերներիս միավորում է մի գաղափար, արժեք, հատկանիշ. մենք հայ ենք` ՀՀ քաղաքացի կամ հայկական սփյուռքի անդամ: Ես էլ, դու էլ հպարտ ենք մեր հայ լինելով, ու մեզ համար թանկ է ազգայինի, հայրենականի ճանաչումը ու պահպանումը: Մենք ունենք մեզ շրջապատող աշխարհի ու երևույթների յուրահատուկ ընկալում, հետաքրքրասեր ենք ու սիրում ենք, երբ երևույթները, իրադարձությունները մեզ են ներկայացնում չխեղված տեսքով: Ընկերներով մեծ ցանկություն ունենք քեզ հաղորդակից դարձնելու աշխարհի գլխավոր, հետաքրքիր իրադարձություններին, դեպքերին, դեմքերին` դրանց տալով մեր գնահատականը և դրանով իսկ մեր լուման ներդնելով ազգային արժեհամակարգի պահպանման գործում:Եթե հետաքրքրեց, միացի´ր մեզ, հետևի´ր մեր գրառումներին, անկաշկանդ արտահայտի´ր քո կարծիքը. չէ՞ որ այսօր մենք կերտում ենք մեր հայրենիքի վաղվա օրը:

No comments:

Post a Comment