10/16/2012

Քվեարկենք Հենրիխ Մխիթարյանի օգտին





Տարվա ամենահայտնի ֆուտբոլիստին պարզելու նպատակով, ինչպես հայտնի է, Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFH) երեկվանից իր կայքում  է անցկացնում:http://www.iffhs.de/?b002ec70a804f4cd003f09 Կոչմանն արժանանալու համար պայքարում են 78 ֆուտբոլիստներ. թեկնածուների թվում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստին ֆուտբոլասերները կորոշեն մինչև նոյեմբերի 30-ը:
Սոցիալական կայքերում օգտատերերը ոչ միայն ակտիվ գրառումներ են կատարում՝ տեղեկացնելով, որ արդեն քվեարկել են, այլև յուրաքանչյուրն իր հերթին կոչ է անում մասնակցել ու քվեարկել Հենրիխի օգտին. մեր ֆուտբոլիստն արժանի է այդ կոչմանը, որն, անշուշտ, կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար:


Աղբյուր՝ mamul.am

Սնդուսափայլ արժեհամակարգ

Հայկ Ավետյան

Glamour բառը սկիզբ է առել Ֆրանսիայից, ձևավորվել է միջին դարերում grammaire բառի հիմքի վրա, վեջինս նշանակում է քերականություն: 19-րդ դարում Glamour  բառը լեզվական փոփոխություններ կրելով ստացել է այլ հնչերանգ և նշանակել է հմայք, շքեղություն: Այժմ այն ասոցացվում է տարատեսակ բռենդերի, սնդուսափայլ ամսագրերի շապիկներին հայտնվող աղջիկների հետ:
Իրապես Glamourացված անձը պետք է իմանա հայտնի բռենդերի պատմությունը, հետևի նորաձևությանը, հագնվի այդ նորաձևության վերջին ճիչով, և, ամենակարևորը, ունենա ներքին հմայք ու ճաշակ, այլապես կստեղծվի ձևի և բովանդակության անհամապատասխանություն:
Glamour-ը Հայաստան է ներխուժել վերջին տասը տարում, բայց ինչպես յուրաքանչյուր նորություն, այս մեկն էլ, ինտեգրվելով հայկական իրականություն, հարմարվեց վերջինիս <<մութ ու ցուրտ>> պայմաններին, և ներկայումս որևէ կապ չունի իրական Glamour-ի հետ, հեևաբար իրենց Glamour համարող անիրական անձանց պայմանականորեն կանվանենք <<սուտի Glamour>>:  <<Սուտի Glamour-ը>> պետք է արհեստական հաստ շրթունքներով օրը առնվազն երեք անգամ Iphoneով նկարվի և ներբեռնի համացանց, <<Սուտի Glamour-ի>> բառապաշարում տասից հինգ բառերը պետք է լինեն անգլերեն, <<Սուտի Glamour-ը>> պետք է բռենդային հագուստ կրի, բայց անպայման թուրքական, և, վերջապես ամեն ամառ պետք է հանգստանա թուրքական լավագույն հանգստավայրերում` այդպիսով հարստացնելով մեր ոխերիմ թշնամուն, որպեսզի վերջինս մտնելով Եվրամիոթյուն կանխի Արեվմտահայաստանի հայաստանամետ հանգուցալուծումը, կամ այդ փողերը տա եղբայր ադրբեջանցիներին որ այդ փողով կացին գնի և կտրի հայ զինվորի գլուխը:

Արձանագրեմ նաև <<Սուտի Glamour-ի>> ձևավորման իրական պատճառները: Մարդը, որն ունի լիքը փող, չունի ոչնչի խնդիր, չունի ոչնչի կարիք, չունի ոչ մի ձգտում, սկսում է ինքնահաստատվելու նպատակող փնտրել իրեն ինչ-որ մի տեղ: Նա սկսում է օգտվել տարբեր Boutique-ներից, բայց, իհարկե, կատարում է անճաշակ ընտրություն, որովհետև չունի վերոգրյալ ներքին մշակույթը: Չմոռանամ նաև <<սրանց>> պատկերացումը հայրենիքի մասին: Աստված չանի մոտները խոսես հայրենասիրությունից,  պատմությունից և ազգային պատկանելությունից, անմիջապես քեզ կդնեն  կյանքի ճշտերից չհասկացող այլմոլորակայինի տեղ: Հետաքրքիր է, որ բոլորն իրենց պես մտածեն, և մի որ մեր նորաթուխ անկախության վերջը գա, օտար երկրների Boutique-ներից իրենց отвратительный անգլերենով ոնց են Glamour գնումներ կատարելու:
ԵՎ վերջում, եթե ինչ որ մեկն, այնուամենայնիվ, չհասկացավ` խոսքն ինչի մասնի է, ապա ակնդրեք և ունկընդրեք` http://www.youtube.com/watch?v=GtXBRQaD42Q


10/10/2012

Հայկական բանակը հայ զինծառայողի աչքերով


Հայ զինվոր
Վերջերս իմ ծառայակից ընկերներից մեկի (ով դեռ ժամկետային զինծառայության մեջ Է) հետ զրույցից հետո որոշեցի գրել այս հոդվածը՝ անդրադառնալով հայկական բանակում տիրող իրավիճակին: Ես ինքս ծառայել եմ   ԼՂՀ-ում՝ N պաշտպանական շրջանում:  Ծառայության հենց սկզբից ինձ մոտ վերացան այն պատկերացումները, որ ունեի հայկական բանակի մասին մինչև ծառայելս: Այնտեղ ևս գործում էր այսպես կոչված «հայկական տարբերակը» ովքեր ծանոթներ ունեին այդ զորամասում և նրանք ում համար զանգել էին «դրսից» ծառայությունը շատ թեթև էր անցնում, իսկ մյուսները, ովքեր ոչ ծանոթ ունեին ոչ էլ հնարավորություն, որ որևէ մեկը զանգի դրսից, նրանց համար ծառայությունը սովորական էր և հաճախ «սովորական ծառայողները» կատարում էին նաև «ընտրյալների» պարտականությունները: Կային նաև ծառայողներ,  ովքեր կարողանում էին խուսափել «ընտրյալների» փոխարեն գործ անելուց: Այդ ամենը դեռ ուսումնական գումարտակում էր, որտեղ վեց ամիս պատրաստություն անցնելուց հետո ծառայությունը շարունակում էին սահմանապահ գումարտակներում: Ահա այստեղ ամեն ինչ արդեն այլ էր, այստեղ արդեն կային վաղուց հաստատվածներ, ովքեր արդեն իրենց դրվածք ունեին գումարտակում և տնօրինություն էին անում այստեղ: Այստեղ էլ հետաքրքիր այն էր, որ զորամասում գտնվելու ժամանակ յուրաքանչյուրն իր տեղն էր գրավում գումարտակի աստիճանաբուրգում և այդ տեղով էլ պայմանավորված էր ծառայության ընթացքը: Պատկերը լրիվ այլ էր պոստերում այնտեղ տիրում էր հավասարություն, այնտեղ որևէ աստիճանավորում չկար և ամեն ինչ  շատ լավ էր անցնում: Այնտեղ գտնվող 7 զինծառայողները կարծես մի ընտանիքի նմանվեին, իսկ հենակետերում, որտեղ դժբախտ դեպքեր էին տեղի ունենում պատճառը հիմնականում վերոհիշյալ աստիճանավորումն էր: Այդ համերաշխ ընտանիքից ոչինչ չէր մնում, երբ պոստերից վեռդառնում էին զորամաս, այստեղ արդեն յուրաքանչյուրը վերադառնում է իր գործին: Ուղղակի հետաքրքիր է  հնարավոր չի արդյոք նույն ձևով ծառայությունը կազմակերպել զորամասում: Հնարավոր է, ուղղակի անհրաժեշտ այդ ուղղությամբ տանել համապատասխան աշխատանք: Ճիշտ է,  պոստերում շատ բան պայմանավորված է նրանով, որ բոլորի մոտ զենք կա, բաjց միևնույն է մեր սպաները, եթե անցնեն համապատասխան պատրաստություն: Բացի այդ մեր սպաներից շատերն էլ ոչ կանոնդրական հրամաններ էին տալիս այն զինվորներին, ովքեր իրենց դուր չէին գալիս և հաճույք ստանում այդ ամենից: Նրանցով պետք է զբաղվի ՌՈ-ն, սակայն այս կառույցը ևս իր բարձրության վրա չէ, նրանք հիմնականում ուշացած են տեղ հասնում, երբ  ամեն ինչ ավարտված է: Այդ ամենի հետ մեկ տեղ պետք է նշել մի շարք դրական կողմեր նախ զորամասի տարածքը, զորանոցները միշտ մաքուր էին, սնունդը նորմալ էր, բացի այդ մի քանի տարի է արդեն, ինչ լուծվել է զուգարանները մաքրելու խնդիրը, ստեղծվել է քաղաքացիական հաստիք և համապատասխան աշխատողները զբաղվում են այդ գործով: Ես այսպիսին եմ տեսել հայկական բանակը իմ ծառայության ընթացքում և ցանկանում եմ, որ այն դրականը ինչ որ եղել է մնա,իսկ բացասական կողմերը վերացվեն,  որպեսզի հայ տղաները չխուսափեն բանակից այլ սեփական ցանկությամբ գնան հայրենիքին իրենց պարտքը տալու:

10/05/2012

Քաղաքակիրթ առուծախ


Վիկտորյա Այդինյան

Գաղտնիք չէ, որ վաղնջական ժամանակներից ի վեր, երբ դեռ չէր առաջացել ժամանակակից մարդը, երբ անընդհատ պայքար էր ընթանում ոչ թե կուսակցությունների, այլ դինոզավրերի միջև, հայերը հռչակված էին որպես նմանը չունեցող առևտրականներ: Հայտնի է նաև, որ էվոլյուցիոն գործընթացները ի զորու են ազդելու բնական բոլոր երևույթների զարգացման վրա, բայց բնության օրենքները մեր պարագայում չեն գործում. հայը մինչ օրս լավ առևտրական է և ոչ ավելին. բուրժուազիա երբեք չձևավորվեց հայկական միջավայրում, չունեցանք առևտրականների կրթված սերունդ, ու առուծախը երբեք չդարձավ քաղաքակիրթ առևտուր: Բայց ահա այս օրերին շրջանառվում են զարմանալի լուրեր, թե օրենքի սահմաններում  գործարքներ են իրականանում <<ՀՀ կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչություն>> կոչվող կոմերցիոն հիմնարկի միջնորդությամբ: Խոսքը, բնականաբար, ԱԳՆ շենքի մասին է, որը, տարօրինակ է, բայց դեռ չէր ծախվել: Բայց քանի որ պետք չէր որևէ մեկին նեղացնել, իր հերթն էլ եկավ: Թվում է, թե պետական գույքի նման օտարումը ոչ միայն անօրինական չէ, այլև մինչև անգամ շահավետ, քանի որ մի ապրանքի դիմաց կարծես թե երկուսն ենք ստանում: Բայց մեր հարգարժան առևտրականները չեն ուզում ընդունել, որ պետական գույքի օտարումով օտարում են նաև Երևանի քաղաքացուն իր իսկ քաղաքից: Վերջին տարիներին ընթացող շինարարական բուռն աշխատանքները, քաղաքի մոդեռնացումը, ժամանցի անթիվ կենտրոնների բացումը նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, նոր հնարավորություններ են ընձեռում բնակիչներիս, բայց արդյո՞ք դրանք նպաստում են կյանքի որակի բարձրացմանը, ավելի զարգացած և գիտակից լինելուն: Դրական արդյունքը բացառվում է, երբ նորի ստեղծումը ուղեկցվում է հնի ոչնչացմամբ: Երևանը վերածվել է էլիտար անապատի, աղավաղված է քաղաքի երբեմնի գեղեցիկ ճարտարապետությունը, իսկ հիմա էլ արդեն հերթը հասնում է թամանյանական կառույցների ոչնչացմանը: Նախարարության արդեն նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց են կառուցելու, մինչդեռ քաղաքի կենտրոնում հյուրանոցները քիչ չեն: Մի հարց էլ է առաջանում. հյուրանոց, բայց ու՞մ համար: Հայը իր տունը թողած հյուր չի գնա ու օթևան խնդրի` ծախսելով աստղաբաշխական թվեր, իսկ սիրելի պարսիկների, <<Ամերիգայեն եգածների>> ու  մնացածների համար եղածն էլ քիչ չէ, չնայած մեր ծայրահեղ լեգիտիմ կառավարությունը համակարծիք չէ:
Հերթը կառավարության շենքին էլ կհասնի, հետո էլ ԱԺ-ի շենքին... Մինչդեռ մեր` քաղաքագետներիս երազանքն էր գործել այն շենքերում, որոնք ունեն պատմություն, ավանդույթներ, մեծ ու թեկուզ փոքր մարդկանց հետքեր, բայց դե պիտի փոխենք մասնագիտական կողմնորոշումներս, որովհետև մեր երազանքը իրականացնել դժվար թե հաջողվի:

10/04/2012

Երկիրը փրկելու առաջարկ


Գրիգոր Պետրոսյան

Վերջին 20 տարիների ընթացքում լիովին քայքայվել են Հայաստանի արդյունաբերությունը եւ գիտությունը։ Բնակչության մեծամասնությունը մատնված է անգործության եւ գոյատեւում է բարեկամների տրանսֆերտների հաշվին, որը հիմնականում ծախսվում է պարսկական եւ թուրքական ապրանքներ ձեռք բերելու վրա։ Ժողովուրդը կորցրել է իր երկրում երջանիկ ապրելու հույսն ու հավատը։ Հայ երիտասարդը բնակարան գնելու եւ ընտանիք կազմելու հնարավորություն չունի, եւ ի տարբերություն դրա` հայոց երկրում դա անում են թուրքն ու պարսիկը, ու բացառված չէ, որ նրանք ֆինանսավորվում են Թուրքիա, Պարսկաստան պետությունների կողմից։ Այդ դառը իրականությունը դրդում է հային լքել իր հայրենիքը, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ 21-րդ դարի “սպիտակ ցեղասպանություն”:
Օրակարգի հարց է դարձել Հայաստանի անվտանգության եւ պետականության ապահովման խնդիրը։ Այսօր ժամանակն աշխատում է ի վնաս հայի՝ պահանջ առաջադրելով ժողովրդավար իշխանության, որը կվերականգնի եւ կզարգացնի հանրապետության տնտեսությունը եւ գիտությունը, ապահովելով պատշաճ մակարդակ, որի վրա հիմնված կլինի ներքին ու արտաքին քաղաքականությունը, հնարավորություն ընձեռելով պահանջատիրոջ դիրքերից լուծելու պատմական խնդիրները։ Հայրենիքին, ողջ հայ ժողովրդին, իր ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու, նոր շունչ առնելու, հույսով եւ հավատով գործելու համար անհրաժեշտ է միասնական ազգանվեր, պրոֆեսիոնալ առաջնորդ։ Ափյուռքի հայության մեջ մենք ունենք պետական, քաղաքական գործիչներ, բարձրաստիճան դատավորներ, իրավաբաններ, գիտնականներ, բանկիրներ, գործարարներ…
Մեր տեսակարար կշիռը կհզորանա, երբ կկարողանանք ներսի եւ դրսի ներուժը խելամտորեն օգտագործել։ Այդ հարցում վճռորոշ դեր ունենալով, առաջնորդի պատմական եւ սուրբ դերում ես տեսնում եմ համահայկական նոր կառույց՝ “Գերագույն մարմին”, որտեղ պետք է ընդգրկվեն վերոհիշյալ պրոֆեսիոնալներից առավել ազգանվիրյալները։ Առաջնահերթ պահանջ է՝ ստեղծել “Համահայկական ազգային ֆոնդ”, որը կիրականացվի ազգային տուրքի ձեւով։ Ընդ որում՝ ֆոնդի ստեղծմանը պետք է մասնակցեն սփյուռքի եւ Հայաստանի բոլոր հայերը, անկախ տարիքից։ Յուրաքանչյուր հայ պետք է ուղղորդվի մեր ժողովրդի պանծալի զավակ՝ մեծ զորավար Անդրանիկի խոսքերով. “Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին…”:
Համահայկական ազգային ֆոնդը (ՀԱՖ) պետք է կուտակվի որեւէ հուսալի բանկում, Համահայկական գերագույն մարմինն (ՀԳՄ) էլ լինի նրա տնօրենը։ Հայաստանի կառավարության հաշվետու լինելը ՀԳՄ-ին պարտադիր է։ Սփյուռքի եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ այս կամ այն կուսակցության պատկանելությունից, եթե իրեն համարում է հայ, պետք է համալրի Համահայկական կոնգրեսի շարքերը եւ յուրաքանչյուր ամիս իր եկամտի 1-3%-ը մուծի անդամավճար (ՀԱՖ-ին)։ ՀԿ-ն պետք է ունենա իր կանոնադրությունը։ Յուրաքանչյուր կոնգրեսական պետք է ունենա իր անդամատոմսը, որտեղ կգրանցվեն անդամավճարների մուծումները։ Ափյուռքի եւ Հայաստանի համայնքների ղեկավարները պետք է ընտրվեն ՀԿ բյուրոյի անդամ։ ՀԳՄ-ն եւ Հայաստանի կառավարությունը համատեղ պետք է իրականացնեն Հայաստանի զարգացման ծրագրերը, ինչի մասին պետք է տեղյակ լինեն ՀԿԲ-ն եւ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ։ Այդ թափանցիկությունը խթան կհանդիսանա ողջ հայության միավորմանը եւ կդառնա այս նախագծի հաջողության գրավականը:
Ես համոզված եմ` յուրաքանչյուր հայ, անկախ մշտական բնակության վայրից, անհրաժեշտության դեպքում սատար կկանգնի իր հայրենիքի պաշտպանությանը, եւ դա միակ ճանապարհն է, որի շնորհիվ  Հայաստանը կվերածնվի, կդառնա հզոր պետություն, որի հետ հաշվի կնստի ողջ աշխարհը, այդ թվում նաեւ մեր դարավոր թշնամին:

10/03/2012

Անհրաժեշտ է վերականգնել զինվորական ամբիոնները


Գրիգոր Պետրոսյան



Մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, հարեւաները եվրոպացիներ չեն: Թե թուրքը երբ կդառնա  բարոյական հատկանիշներով մարդ, Աստված գիտի: Այսօր  մեր բանակում տիրող վիճակը լուրջ ահազանգ է բոլորիս համար, իշխանություններն իրենց բոլոր լծակներով  պարտավոր են արմատախիլ անել այն բոլոր նեգատիվ երեւույթները, որոնք տեղ են գտել բանակում ու մեր հասարակական կյանքում: 90-ականների խառը տարիներին, առանց թուրքի օգնության, մենք ինքներս վերացրինք բուհերում զինվորական ամբիոնները, դա հանցագործություն էր պետականության անվտանգության նկատմամբ, եւ ոչ ոք մինչ այսօր դրա համար պատասխանատվություն չի կրել:Անհրաժեշտ է վերականգնել այդ ամբիոնները, ուսանողները ուսման տարիներին զուգահեռ կտիրապետեն զինվորական գիտելիքներին, կդաստիարակվեն համապատասխան զինվորական ոգով, ձեռք կբերեն գիտելիքներ, որոնք բուհն ավարտելուց հետո կամրապնդեն տարբեր զորամասերում: Յուրաքանչյուր երիտասարդ՝ լինի տղա թե աղջիկ, պետք է տիրապետի զենքին ու առաջին օգնությանը, իսկ դրան կնպաստեն զինվորական ամբիոնները: Այն գումարները, որոնք նախատեսված են զինվորի երկու տարվա ծառայության համար, կտնտեսվեն ու կուղղվեն բանակի վերազինմանը: Զինվորական ամբիոնները զուգահեռ կարող են ծառայել վերապատրաստման կարճատեւ ծրագրերին արդեն բանակից զորացրվածների համար: Հուսով եմ՝ պաշտպանության նախարարությունն ու պետական այրերը կարձագանքեն հոդվածին ու ձեռնամուխ կլինեն դրա իրականացմանը: Ես համոզված եմ՝ դրանից կշահեն բանակն ու ժողովուրդը:

Վրացական երազանքը և մենք

Հովսեփ Բաբայան



Մինչ հայ քաղաքական մտքի տիտանները որոշում են Վարդան Օսկանյանի ճակատագիրը, մեր հարևան Վրաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը : Այո, դուք ճիշտ լսեցիք << հաղթում է ընդդիմությունը>>: Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարաարության` Բիձինա Իվանաշվիլիի <<Վրացական երազանք>>  ընդդիմադիր կոալիցիան  հավաքել է ընտողների ձայնի 54,1% -ը, իսկ Սահակաշվիլիի  <<Միացյալ ազգային շարժում>>-ը`  41.03%:
Մեզ համար, կարծես,օտար են դարձել <<ընդդիմություն>> և <<հաղթանակ>> բառերի միասին օգտագործումը: Բայց Վրաստանում դա հնարավոր դարձավ: Հաղթեց ոչ թե ընդդիմադիր կուսակցությեւնը, այլ հաղթեց շարքային վրացին, հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց արդարությունը: Նույնիսկ Սահակաշվիլին չպարտվեց, նա հաղթեց`անցկացնելով արդար ընտրություններ, հաղթեց`հիմք դնելով նոր, արդար  ընտրական մշակույթի: Եվ հենց այս մարդը, ով ժամանակին ծաղրի էր ենթարկվում,ցույց տվեց, թե ինչ դեր ունի քաղաքական կամքը ժողովրդավար պետության կայացման գործում:
Ես ամենևին ցանկություն չունեմ մեծարելու Սահակաշվիլիին կամ նրա կերպարը իդեալականացնելու, բայց այս իրադարձությունը պետք է օրինակ ծառայի մեզ համար`հասկանալու, որ արդար ընտրությւններ կազմակերպելը անիրական երազանք չէ,պետք է միայն իշխանությունների քաղաքական կամքը:
Թե ինչպես կշարունակվի Վրաստանի հետագա զարգացումը, կախված է նրանից  թե արդյոք Իվանաշվիլին և իր համախոհները կշարունակեն իրենց նախորդների դեմոկրատայկան ավանդույթները,բայց որ այդ ավանդույթների հիմքերը դրված են, դա փաստ է:


10/01/2012

Չկա չարիք առանց բարիք


Վահան Կոստանյան


Խորհրդարական լսումներն այսօր անցան բուռն քննարկման մթնոլորտում։ Սիվիլիտասի ամիսներ առաջ քնեցված գործը նոր թափ է սկսել առնել, որի արդյունքում այօր քննարկվեց Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Օսկանյանի ելույթը ապացուցեց, որ մեր արտաքին քաղաքականության ծանր հրետանին այսօր էլ չի կորցրել քաղաքական հոտառությունն ու իրեն հատուկ հռետորական ոճը։ Ցավոք, հաջորդիվ չծավալվեց պատշաճ քաղաքական բանավեճ։ Իշխանական թևը փորձեց դիվիդենտներ շահել, իսկ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին ինքն էր քաղաքական հետապնդումների ենթարկվում,իրեն ընդամենը ԱԲԻԺՆԻԿի պես պահեց՝ հարցեր ուղղելով մատիմեկյան դեպքերի հետ կապված և հերթական անգամ ապացուցեց ՀԱԿ-ի քաղաքական հայացքների պարզամիտ և անողնաշար լինելը։
Բայց ԲՀԿ-ն այս դրությունից էլ կարող է հաղթած դուրս գալ՝ ընդդիմադիր դաշտի քվեները շահելով։ Առաջին հայացքից անհեթեթ թվացող ԲՀԿ-Օսկանյան դաշինքը կարող է արդարացնել իրեն։ Ի դեմս Սիվիլիտասի Օսկանյանն ունի համախոհների մեծ բանակ։ Վերջին դեպքերը Սիվիլիտասի, հետևաբար նաև Օսկանյանի շուրջը կհավաքեն հատկապես այսպես կոչված քաղաքացիական ակտիվ հասարակությանը, որը մեծամասամբ հարում էր ՀԱԿ-ին, որոշներն էլ Ժառանգությանը։ Ահա այս հիասթափված զանգվածներն այսօր կմիավորվեն ի պաշտպանություն Սիվիլիտասի։ Իսկ եթե նրանց միանան ԲՀԿ-ականներն, իրենց տրամադրության տակ ունենալով ահռելի ֆինանասական միջոցներ, և Օսկանյանի արտաքին կապերը, ապա առնվազն քաղաքական բումն ապահովված է։
Հ․գ․ Ամեն դեպքում հույս ունեմ, որ վաղն իրերը ավելի դրական կդասավորվեն Սիվիլիտասի համար՝ չնայած իրատես է պետք լինել։

9/30/2012

«Միլիոնների յուրացում կամ կոռուպցիայի բուրգ»


Դավիթ Պետրոսյան


«Վարդան Օսկանյանին կզրկեն 
պատգամավորական անձեռմխելիությունից» այժմ  այս հարցը շատ է քննարկվոոմ հասրակական բոլոր ոլորտներում։ Ոմանք այն դիտարկում են որպես արդար որոշում, ոմանք էլ ասում են, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Վարդան Օսկանյանին մեղադրում են միլիոնների յուրացման մեջ, դա հաստատում է թե՛ ՀՀԿ գլխավոր խոսնակը (այսինքն  մեր երկրի գլխավոր քաղաքական ուժի ներկաըացուցիչը), թե՛ ՀՀ գլխավոր
դատախազը։ Օսկանյանը իր հերթին այսօր՝ ԲՀԿ-ի ժողովից  հետո,  հայտարարել է, որ ԲՀԿ-ն  այս դեպքի հետ կապված հայտարարությամբ հանդես կգա երկուշաբթի օրը։ Ժամանակը աշխատում է արդեն և՛ ԲՀԿ-ի , և՛ Սիվիլիթասի հեղինակության դեմ, վերջինիս «արդար», «անկողմնապահ» վերլուծություններն էլ դրվում են կասկածի տակ։ Պետք չէ մոռանալ նաև «ԲՀԿ + Սիվիլիթաս = Ռոբերը Քոչարյան» հայտնի բանաձևը։ ՀՀ նախկին նախագահը, ում նախագահության ժամանակ Վարդան Օսկանյանը արտգործնախարար էր,  որքան էլ, որ զարմանալի է, դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ։ Կա կարծիք, որ Օսկանյանը սխալ հաշվարկներ էր  արել և դրսևորել էր  չարդարացված արևմտամետություն, որը վնասել էր Ռուսաստանի հետ Ռոբերտ Քոչարյանի և  ԲՀԿ-ի  հարաբերություններին և  «Տհաճ» իրավիճակը շտկելու համար նախկին նախագահը իր լռությամբ ցույց է տալիս  իրենց հավատարմությունը Ռուսաստանին՝ ընդգծելով ԲՀԿ-ի  ռուսամետությույնը։
Ինչպես արդեն նշվեց Վարդան Օսկանյանը երկար տարիներ ներկայացրել է մեր երկիրը որպես արտգործնախարար, իսկ այժմ նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Ավելի խորը մտածելուց հետո հարց է ծագում.  Վարդան Օսկանյանը մենա՞կ է գործել ( այո, հայ ժողովուրդը արդեն չի  զարմանում  մարդկային ահռելի ագահության վրա),  բայց արդյոք Վարդան Օսկանյանի ընկերները կթողեին, որ նա միայնակ օգտվեր <<պետական>>  միլիոններից, անկասկած նրանք կցանկանային իրենց մասնաբաժինը։ Կոռուպցիան բուրգ է, (դա բոլորս էլ գիտենք),իսկ այս «բացահայտումը  բուրգի միայն կատարն է,  իսկ արմատները շատ խորն են գնում։ Հուսանք այս դեպքը  սառը ցնցուղ կլինի մյուս պաշտոնյաների համար։ Ապագայում կիմանանք, թե այս լուրերր իրական են, թե ոչ, բայց որ կոռուպցիան քայքայում է մեր երկիրը ներսից դա բոլորս էլ գիտենք։ Տեսնենք, թե ոնց կզարգանան իրադարձությունները։

Արվեստազուրկ արվեստի հետևանքները


Հայկ Ավետյան


            Վերջերս դիտում էի  մի տեսանյութ, որում մեր համաքաղաքացիներն արտահայտում էին իրենց երաժշտական հակումներն ու ճաշակը, և, պետք է նշեմ, որ դրականորեն զարմացած եմ: իրոք, նույնիսկ փողոցով զբոսնելիս ակնհայտ է երիտասարդության  <<երտասարդացումը>>`  տիրող կարծրատիպերի վերացումը: Սակայն այդ խավը ժողովրդի մի փոքր մասն է միայն:
            ՈՒնկնդիրներից անցում կատարենք երգիչ-երգչուհիներին, ինչ են մատուցում նրանք, հասկանալու համար համացանցում փնտրեք Armenian pop, դուք իհարկե չեք գտնի հասցեագրված արտահայտությունը, փոխարենը թուրքաադրբեջանական մուղամն  ու կլկլոցն ապահովված են: Այստեղ, սակայն, գործում է ՀՀ ընտրությունների համակարգը` մեղավոր է կաշառք վերցնողը (ունկնդիրը), և ոչ թե կաշառատուն (երգիչը)` վերջինս ոմանց հաշվին իր գրպանն է լցնում:
Պատմական  փոքրիկ ակնարկ. յոթ դար պետականության բացակայության պայմաններում բացի եկեղեցուց ազգապահպան մեծ գործառույթ է ունեցել մշակույթը, մասնավորապես երաժշտությունը, չէ որ ազատագրական պայքարում հենց ազգային-ազատագրական երգերն են բարձրացրել հայ զինյալի մարտականությունը, ոգևորել նրան:
Իսկ հիմա, ինչ է կատարվում հիմա: մեր շրջապատում ամենուր հնչում է մեր ոխերիմ թշնամիների երգ-երաժշտությունը: Հասկանալի է` ճաշակին ընկեր չկա, սակայն մյուս կողմից, ենթադրենք, մի եվրոպացի կովկասագետ այցելում է Հայաստան` ուսումնասիրելու տիրող իրավիճակը, բնականաբար նա տեսնում է ադրբեջանաթուրքական մուղամը: Ինչ է ստացվում` մենք ինքներս փաստում ենք ադրբեջանաթուրքական այն պնդումը, թե հայերն ամեն բան իրենցից են խլել: Մշակութային կատարյալ ցեղասպանություն : Հետևաբար, ոչ միայն խոսելուց և արտահայտվելուց առաջ է պետք մտածել, այլև` լսելուց և ունկնդրելուց:

9/29/2012

Երկընտրանք



Հովսեփ Բաբայան

Վերջերս լրատվամիջոցներից մեկում կարդացի շատ ուրախալի մի լուր: Ստեփանակերտի օդանավակայանը առաջիկա օրփրին բացվելու է: Այս իրադարձությունը շատ կարևոր է մեզ համար: Այն կնպաստի ԼՂՀ միջազգային հեղինկության բարձրացմանը, ավելի կհեշտացնի կապը դրսի հետ, կխթանի տուրիզմի զարգացումը : Հիշեցնեմ, որ այն նախատեսվում էր բացվել նախորդ տարվա սեպտեմբերին, բայց տարբեր պատճառներով այն երկարաձգվում էր: Հիմնական պատճառը, կարծում եմ, դա ինքնաթիռների ռմբակոծման մասին ադրբեջանցիների հայտարարություններն էին: Սակայն, վերջերս, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով, Ադրբեջանի ղեկավարության հետ համաձայնություն ձեռք բերվեց,այն է` կրակ չբացել քաղաքացիական ինքնաթիռների վրա: Կարծում եմ, որ Սաֆարովի հետ կապված դեպքերից հետո, հիմա հենց այն ճիշտ պահն է օդանավակայանը բացելու, որովհետև Ադրբեջանը այդ ամենից հետո արժանացավ միջազգային հանրության քննադատությանը և հիմա դժվար փորձի վերսկսել պատերազմական ակտիվ գործողությունները : 
Հատկանշական է, որ ՀՀ նախագահը խոստացել եր լինել հենց առաջիններից մեկը, ով կմեկնի ինքնաթիռով Արցախ: Այն կբարձրացներ նրա հեղինակությունը, որպես առաջնորդի` նախագահական ընտրությունների նախաշեմին: Արդյոք նախագահը կկարողանա կատարել իր խոստումը: Մեծ է հավանականությունը,որ ադրբեջանցիները Մինսկի խմբի հետ բանակցելու ժամանակ չեն համաձայնվել Սերժ Սարգսյանի այդ որոշման հետ, որովհետև դրանով,կարծես, Հայաստանը հիշեցնւմ է աշխարհին Արցախի հայկական լինելու մասին: Այստեղ Սերժ Սարգսյանի առջև դրված են անձնական և պետական շահի հարցը: Առաջինի ընտրությունը կարող է ճակատագրական լինել պետության համար: Երկրորդ դեպքում նախագահը ստիպված է հրաժարվել իր խոստումից` ի շահ պետության: Այսպես պետք է վարվի պետական մտածողությամբ օժտված առաջնորդը: Այս ընտրությունը ավելի կգնահատվի հասարակության առողջ զանգվածների կողմից: Վերջին ներքաղաքական PR ակցիաներով նախագահը, գուցե, փորձում է ծածկել գալիք անձնական անհաջողությունը,բայց այդ <<անհաջողությունը>> ավելի օգտակար կլինի պետության համար: 
Ինչևէ, այս օրերին, երբ տարածաշրջանում դեռևս վառոդը թաց է, երբ ամեն պահ կարող է պատերազմ ծագել Իրանում կամ Արցախում,ավելի է մեծանում հայաստանյան քաղաքական վերնախավի ամեն որոշման կարևորությունը: Հուսանք, նրանք զգում են պահի լրջությունը:

Ուսանողական տոմսի խնդիրը


Դավիթ Պետրոսյան



Արդեն 20 օր է, որ շատ հայ երիտասարդների համար սկսվել է ուսանողական կյանքը։ Յուրաքանչյուր ուսանող ունի իր անձնական ակնկալիքները։ Բայց ծանոթանալ նոր մարդկաց հետ, ձեռք բերել նոր ընկերներ, ստանալ գիտելիքներ, որոնք քեզ ավելի կմոտեցնեն քո մասնագիտությանը, ներկա լինել փորձառու մասնագետների կողմից տրվող դասախոսություններին, ահա  այն արժեքները, որ միշտ եղել են, կան և կլինեն հայ ուսանողի  արժեհամակարգում։
Հիմնականում արդեն այդ ցանկությունները իրականանում են, մենք արդեն ճանաչում ենք մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմին և տեսնում  ենք, որ նրանք սրտացավ են իրենց յուրաքանչյուր  ուսանողի համար։ Դասնթացներին ամբողջությամբ մասնակցելու համար ուսանողը պետք է ունենա տվյալ առարկայի համար անհրաժեշտ  գրականությունը, որի մի մասը կարելի է գտնել գրադարանում։Բայց կա մի մեծ ԲԱՅՑ , գրադարանից չես կարող օգտվել, եթե չունես ուսանողական տոմս(սա հասկանալի է), բայց հասկանալի չէ ինչու  ԵՊՀ-ի մի շարք ֆակուլտետների ուսանողներ դեռ չունեն իրենց ուսանողական տոմսերը։ Գրքերը գրադարանում են, բայց չես կարողանում դրանցից  օգտվել, միթե՞ սա չի հիասթափեցնում ։ Ուսանողների մեծ մասը արդեն կատարել է իր վճարումերը,արդեն անցել է  3 շաբաթ, բայց փոփոխություն չկա։ Գրքերը գրադարանից վերցնելու համար ուսանողները որոնում են տարբեր ճանապարհներ. ավելի բարձր կուրսի ուսանողները  հասնում են օգնության, կամ կիրառական մաթեմաթիկայի   ֆակուլտետի ուսանողը վերցնում է քաղաքագիտության առարկայի գիրք և հակառակը։ Մի շարք առարկաների սեմինարները արդեն սկսվել են, և գրքերի կարիքը իրոք զգացվում է։ Բայց ուսանողական քարտերը չկան և ժամանակն էլ անհայտ է, թե երբ կլինեն։ Սա ոչ բողոք է, ոչ էլ քննադատություն, ուղղակի հարց է, որ կարող էր չլինել։ Բայց չէ. մենք հայ ենք, և լավատեսությունը, համբերությունը մեզնից անբաժան են։