Դավիթ Պետրոսյան
Արդեն 20 օր է, որ շատ հայ երիտասարդների համար սկսվել է ուսանողական կյանքը։ Յուրաքանչյուր ուսանող ունի իր անձնական ակնկալիքները։ Բայց ծանոթանալ նոր մարդկաց հետ, ձեռք բերել նոր ընկերներ, ստանալ գիտելիքներ, որոնք քեզ ավելի կմոտեցնեն քո մասնագիտությանը, ներկա լինել փորձառու մասնագետների կողմից տրվող դասախոսություններին, ահա այն արժեքները, որ միշտ եղել են, կան և կլինեն հայ ուսանողի արժեհամակարգում։
Հիմնականում արդեն այդ ցանկությունները իրականանում են, մենք
արդեն ճանաչում ենք մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմին և տեսնում ենք, որ նրանք սրտացավ են իրենց յուրաքանչյուր ուսանողի համար։ Դասնթացներին ամբողջությամբ մասնակցելու
համար ուսանողը պետք է ունենա տվյալ առարկայի համար անհրաժեշտ գրականությունը, որի մի մասը կարելի է գտնել գրադարանում։Բայց կա մի մեծ ԲԱՅՑ , գրադարանից չես կարող օգտվել, եթե չունես ուսանողական տոմս(սա
հասկանալի է), բայց հասկանալի չէ ինչու ԵՊՀ-ի
մի շարք ֆակուլտետների ուսանողներ դեռ չունեն իրենց ուսանողական տոմսերը։ Գրքերը գրադարանում
են, բայց չես կարողանում դրանցից օգտվել, միթե՞
սա չի հիասթափեցնում ։ Ուսանողների մեծ մասը արդեն կատարել է իր վճարումերը,արդեն անցել
է 3 շաբաթ, բայց փոփոխություն չկա։ Գրքերը գրադարանից վերցնելու համար ուսանողները որոնում
են տարբեր ճանապարհներ. ավելի բարձր կուրսի ուսանողները հասնում են օգնության, կամ կիրառական մաթեմաթիկայի
ֆակուլտետի
ուսանողը վերցնում է քաղաքագիտության առարկայի գիրք և հակառակը։ Մի շարք առարկաների
սեմինարները արդեն սկսվել են, և գրքերի կարիքը իրոք զգացվում է։ Բայց ուսանողական քարտերը
չկան և ժամանակն էլ անհայտ է, թե երբ կլինեն։ Սա ոչ բողոք է, ոչ էլ քննադատություն,
ուղղակի հարց է, որ կարող էր չլինել։ Բայց չէ. մենք հայ ենք, և լավատեսությունը, համբերությունը
մեզնից անբաժան են։
No comments:
Post a Comment