Հովսեփ Բաբայան
Վերջերս լրատվամիջոցներից մեկում կարդացի շատ ուրախալի մի լուր: Ստեփանակերտի օդանավակայանը առաջիկա օրփրին բացվելու է: Այս իրադարձությունը շատ կարևոր է մեզ համար: Այն կնպաստի ԼՂՀ միջազգային հեղինկության բարձրացմանը, ավելի կհեշտացնի կապը դրսի հետ, կխթանի տուրիզմի զարգացումը : Հիշեցնեմ, որ այն նախատեսվում էր բացվել նախորդ տարվա սեպտեմբերին, բայց տարբեր պատճառներով այն երկարաձգվում էր: Հիմնական պատճառը, կարծում եմ, դա ինքնաթիռների ռմբակոծման մասին ադրբեջանցիների հայտարարություններն էին: Սակայն, վերջերս, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով, Ադրբեջանի ղեկավարության հետ համաձայնություն ձեռք բերվեց,այն է` կրակ չբացել քաղաքացիական ինքնաթիռների վրա: Կարծում եմ, որ Սաֆարովի հետ կապված դեպքերից հետո, հիմա հենց այն ճիշտ պահն է օդանավակայանը բացելու, որովհետև Ադրբեջանը այդ ամենից հետո արժանացավ միջազգային հանրության քննադատությանը և հիմա դժվար փորձի վերսկսել պատերազմական ակտիվ գործողությունները :
Հատկանշական է, որ ՀՀ նախագահը խոստացել եր լինել հենց առաջիններից մեկը, ով կմեկնի ինքնաթիռով Արցախ: Այն կբարձրացներ նրա հեղինակությունը, որպես առաջնորդի` նախագահական ընտրությունների նախաշեմին: Արդյոք նախագահը կկարողանա կատարել իր խոստումը: Մեծ է հավանականությունը,որ ադրբեջանցիները Մինսկի խմբի հետ բանակցելու ժամանակ չեն համաձայնվել Սերժ Սարգսյանի այդ որոշման հետ, որովհետև դրանով,կարծես, Հայաստանը հիշեցնւմ է աշխարհին Արցախի հայկական լինելու մասին: Այստեղ Սերժ Սարգսյանի առջև դրված են անձնական և պետական շահի հարցը: Առաջինի ընտրությունը կարող է ճակատագրական լինել պետության համար: Երկրորդ դեպքում նախագահը ստիպված է հրաժարվել իր խոստումից` ի շահ պետության: Այսպես պետք է վարվի պետական մտածողությամբ օժտված առաջնորդը: Այս ընտրությունը ավելի կգնահատվի հասարակության առողջ զանգվածների կողմից: Վերջին ներքաղաքական PR ակցիաներով նախագահը, գուցե, փորձում է ծածկել գալիք անձնական անհաջողությունը,բայց այդ <<անհաջողությունը>> ավելի օգտակար կլինի պետության համար:
Ինչևէ, այս օրերին, երբ տարածաշրջանում դեռևս վառոդը թաց է, երբ ամեն պահ կարող է պատերազմ ծագել Իրանում կամ Արցախում,ավելի է մեծանում հայաստանյան քաղաքական վերնախավի ամեն որոշման կարևորությունը: Հուսանք, նրանք զգում են պահի լրջությունը:
No comments:
Post a Comment