9/30/2012

Արվեստազուրկ արվեստի հետևանքները


Հայկ Ավետյան


            Վերջերս դիտում էի  մի տեսանյութ, որում մեր համաքաղաքացիներն արտահայտում էին իրենց երաժշտական հակումներն ու ճաշակը, և, պետք է նշեմ, որ դրականորեն զարմացած եմ: իրոք, նույնիսկ փողոցով զբոսնելիս ակնհայտ է երիտասարդության  <<երտասարդացումը>>`  տիրող կարծրատիպերի վերացումը: Սակայն այդ խավը ժողովրդի մի փոքր մասն է միայն:
            ՈՒնկնդիրներից անցում կատարենք երգիչ-երգչուհիներին, ինչ են մատուցում նրանք, հասկանալու համար համացանցում փնտրեք Armenian pop, դուք իհարկե չեք գտնի հասցեագրված արտահայտությունը, փոխարենը թուրքաադրբեջանական մուղամն  ու կլկլոցն ապահովված են: Այստեղ, սակայն, գործում է ՀՀ ընտրությունների համակարգը` մեղավոր է կաշառք վերցնողը (ունկնդիրը), և ոչ թե կաշառատուն (երգիչը)` վերջինս ոմանց հաշվին իր գրպանն է լցնում:
Պատմական  փոքրիկ ակնարկ. յոթ դար պետականության բացակայության պայմաններում բացի եկեղեցուց ազգապահպան մեծ գործառույթ է ունեցել մշակույթը, մասնավորապես երաժշտությունը, չէ որ ազատագրական պայքարում հենց ազգային-ազատագրական երգերն են բարձրացրել հայ զինյալի մարտականությունը, ոգևորել նրան:
Իսկ հիմա, ինչ է կատարվում հիմա: մեր շրջապատում ամենուր հնչում է մեր ոխերիմ թշնամիների երգ-երաժշտությունը: Հասկանալի է` ճաշակին ընկեր չկա, սակայն մյուս կողմից, ենթադրենք, մի եվրոպացի կովկասագետ այցելում է Հայաստան` ուսումնասիրելու տիրող իրավիճակը, բնականաբար նա տեսնում է ադրբեջանաթուրքական մուղամը: Ինչ է ստացվում` մենք ինքներս փաստում ենք ադրբեջանաթուրքական այն պնդումը, թե հայերն ամեն բան իրենցից են խլել: Մշակութային կատարյալ ցեղասպանություն : Հետևաբար, ոչ միայն խոսելուց և արտահայտվելուց առաջ է պետք մտածել, այլև` լսելուց և ունկնդրելուց:

No comments:

Post a Comment