«Վարդան Օսկանյանին կզրկեն
պատգամավորական անձեռմխելիությունից» այժմ այս հարցը շատ է քննարկվոոմ հասրակական բոլոր ոլորտներում։
Ոմանք այն դիտարկում են որպես արդար որոշում, ոմանք էլ ասում են, որ այդ լուրերը իրականությանը
չեն համապատասխանում։ Վարդան Օսկանյանին մեղադրում են միլիոնների յուրացման մեջ, դա
հաստատում է թե՛ ՀՀԿ գլխավոր խոսնակը (այսինքն
մեր երկրի գլխավոր քաղաքական ուժի ներկաըացուցիչը), թե՛ ՀՀ գլխավոր
դատախազը։
Օսկանյանը իր հերթին այսօր՝ ԲՀԿ-ի ժողովից հետո, հայտարարել
է, որ ԲՀԿ-ն այս դեպքի հետ կապված հայտարարությամբ
հանդես կգա երկուշաբթի օրը։ Ժամանակը աշխատում է արդեն և՛ ԲՀԿ-ի , և՛ Սիվիլիթասի հեղինակության
դեմ, վերջինիս «արդար», «անկողմնապահ» վերլուծություններն էլ դրվում են կասկածի տակ։
Պետք չէ մոռանալ նաև «ԲՀԿ + Սիվիլիթաս = Ռոբերը Քոչարյան» հայտնի բանաձևը։ ՀՀ նախկին
նախագահը, ում նախագահության ժամանակ Վարդան Օսկանյանը արտգործնախարար էր, որքան էլ, որ զարմանալի է, դեռևս հանդես չի եկել
հայտարարությամբ։ Կա կարծիք, որ Օսկանյանը սխալ հաշվարկներ էր արել և դրսևորել էր չարդարացված արևմտամետություն, որը վնասել էր Ռուսաստանի
հետ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ-ի հարաբերություններին և «Տհաճ» իրավիճակը շտկելու համար նախկին նախագահը
իր լռությամբ ցույց է տալիս իրենց հավատարմությունը
Ռուսաստանին՝ ընդգծելով ԲՀԿ-ի ռուսամետությույնը։
Ինչպես արդեն նշվեց Վարդան Օսկանյանը երկար տարիներ ներկայացրել
է մեր երկիրը որպես արտգործնախարար, իսկ այժմ նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Ավելի
խորը մտածելուց հետո հարց է ծագում. Վարդան
Օսկանյանը մենա՞կ է գործել ( այո, հայ ժողովուրդը արդեն չի զարմանում
մարդկային ահռելի ագահության վրա), բայց արդյոք Վարդան Օսկանյանի ընկերները կթողեին,
որ նա միայնակ օգտվեր <<պետական>> միլիոններից, անկասկած նրանք կցանկանային իրենց մասնաբաժինը։
Կոռուպցիան բուրգ է, (դա բոլորս էլ գիտենք),իսկ այս «բացահայտումը բուրգի միայն կատարն է, իսկ արմատները շատ խորն են գնում։ Հուսանք այս դեպքը
սառը ցնցուղ կլինի մյուս պաշտոնյաների համար։
Ապագայում կիմանանք, թե այս լուրերր իրական են, թե ոչ, բայց որ կոռուպցիան քայքայում
է մեր երկիրը ներսից դա բոլորս էլ գիտենք։ Տեսնենք, թե ոնց կզարգանան իրադարձությունները։