Խանասորի արշավանքը հարձակում էր քրդական մազրիկ ցեղախմբի վրա հայ ազատամարտիկների կողմից հուլիս 25, 1897 թվին։ Այն կազմակերպվել ու կատարել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Հասնելով հաղթանակի, հայ ֆիդայիները վերացրեցին մազրիկ ցեղախմբի ազդեցումթյունը Վանի շրջանում։1896-ին, քյուրդ մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի («Արյունոտ սուլթան»-ի) հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանության ժամանակ հարձակումներ էր կատարել հայ մարտիկների դեմ։ Հետագայում, Նիկոլ Դումանը առաջարկեց ՀՅԴ-ի զորախմբին վրեժխնդրությունկատարել և կազմակերպել արշավանք դեպի Խանասոր, որտեղ և քոչում էր քրդական մազրիկ ցեղը։1897 թ. հուլիսի 25-ին, արշալույսին, մոտ 250 ֆիդայիներ Նիկոլ Դումանի, Խանասորա Վարդանի և Իշխան Արղությանի գլխավորությամբ անակնկալորեն հարձավեցին մազրիկ ցեղի վրա։ Հայ մարտիկներին հաջողվեց կոտորել մազրիկ զինյալների մեծամասնությունը, սակայն հայերը խնայեցին կանանց ու երեխաներին։ Մազրիկ ցեղի հրամանատարը՝ Շարաֆ Բեկը՝ կանացի հագուստ հագած փախավ մարտից։ Արշավանքը ավարտվեց 1897-ի հուլիսի 27-ին։Խանասորի Արշավանքը հաղթական ավարտ ունեցավ հայերի համար։ Արշավանքն ինքնավստահություն ներշնչեց հայ ֆիդայիններին, որոնք երկար ժամանակ հարձակումներին էին ենթարկվում «Արյունոտ սուլթան»-ի զորքերի և քուրդ քոչվոր ավազակախմբերի կողմից։ Արշավանքի ընթացքին, 25 հայեր զոհվել են, որոնց շարքերում էր նաև ՀՀԴ հիմնադիր՝ Ռոստոմ-ի եղբայրը՝ Կարոն։ ՀՀԴ-ն մինչ օրս տոնում է Խանասորի Արշավանքի տարելիցը։
No comments:
Post a Comment