Նիկոլո Մաքիավելի ( իտլ. Niccolò di Bernardo dei Machiavelli 3 մայիս, 1469, Ֆլորենցիա — 21 հունիս, 1527 )՝ իտալացի նշանավոր քաղաքական մտածող ու պետական գործիչ, ռազմական արվեստի տեսաբան, Նոր ժամանակի քաղաքական տեսության հիմնադիրներից մեկը։ Նիկոլո Մաքիավելին ծնվել է Իտալիայի Սան-Կաշանո գյուղում և է եղել է Բեռնարդո դի Նիկոլո Մաքիավելիի (1426-1500) և Բարտոլոմեիի դի Ստեֆանո Նելիի(1441-1496) երկրորդ արու զավակը։ Ստացել է իրավաբանական կրթությունՄաքիավելին ապրել է մի այնպիսի խառը ժամանակաշրջանում, երբ Հռոմի պապը իր տրամադրության տակ ուներ մի ամբողջ բանակ, իսկ Իտալիայի հարուստ քաղաք-պետությունները իրար հետևից նվաճվում էին Ֆրանսիայի, Իսպանիայի և Սրբազան հռոմեական կայսրության կողմից։ 1494 թվականին վերականգնվեց Ֆլորենցիայի անկախությունը և երկրից դուրս քշվեց 60 տարի այն կառավարող Մեդիչիների ընտանիքը։ Այդ ժամանակ քաղաքական ասպարեզ մտավ Մաքիավելին. 1498 թվականից նա 14 տարի զբաղեցրել է ՝ Սինյորայի (Տասի խորհուրդ)՝ Ֆլորենցիայի հանրապետության բարձրագույն գործադիր մարմնի քարտուղարի և զուգահեռ՝ երկրորդ կանցլերի պաշտոնները, ղեկավարել ազատության և խաղաղության Հանձնաժողովը։ 1492- 1512 թվականներին Մաքիավելին դիվանագիտական առաքելությամբ բանակցել է Լյուդովիկոս XII-ի , Ֆերդինանտ II-ի և Հռոմի պապու հետ։ ։ Հեղաշրջումից և Մեդիչիների՝ իշխանության վերադառնալուց հետո Մաքաիավելիին կասկածում են հակակառավարական դավադրությանը մասնակցելու մեջ և արտաքսում Ֆլորենցիայից ոչ հեռու իր կալվածքը։ Այստեղ էլ նա գրում է իր երկերի մեծ մասը։ Նրա քաղաքական կարևորագույն երկերն են՝ «Միապետ (Պրնիցեպս)» (1513), «Դատողություններ Տիտուս Լիվիուսի առաջին տասնօրյակի վերաբերյալ» (1513-1516), «Ֆլորենցիայի պատմությունը» (1520-1525)։
No comments:
Post a Comment