9/26/2012

«Բանկ Օտոմանի» գրավումը

1894-1896 թվականների հայերի զանգվածային կոտորածներից հետո Եվրոպական տերությունների պարտադրմամբ, սուլթանը խոստանում է իրականացնել բարենորոգումներ հայկական վիլայեթներում, բայց խոստումը, ինչպես միշտ, մնում է թղթի վրա։ Եվրոպական տերությունների ուշադրությունն Հայկական հարցի վրա գրավելու համար հայ վրիժառուները գնում են այս հերասական քայլին։1896 թվականի օգոստոսի 14-ին հայ վրիժառուները գրավեցին Պոլսկի կենտրոնում գտնվող Օսմանյան կայսրության կենտրոնական դրամատունը, պատանդ վերցրեցին 150 աշխատողների։ Եղան նաև զոհեր։ Հաջորդ օրը ռուսական դեսպանատան ներկայացուցիչ Մաքսիմովի միջամտությամբ հայ վրիժառուները թողեցին բանկը և ֆրանսիական « Ժիրտ» նավով տեղափոխվեցին Մարսել։Մասնակիցների թվում էին՝ Վարդան Շահպազ (Մինաս Տոնիկյան), Ավո (Ավետիս Մաղաքյան), Զարեհ Խաչիկյան, Մուշեղ (Ենովք Անուշյան), Հաճի (Հակոբ Խոճիկյան), Միհրան Կարապետյան, Արմեն Գարո (Գարեգին Փաստարմաջյան), Բաբկեն Սյունի (Պետրոս Փարյան), Հրաչ (Հայկ Թիրաքյան)։Օսմանյան կայսրության համար դա մեծ խայտառակություն էր, որ մի խումբ հայ հեղափոխականներ օրը ցերեկով հաջողել էին հարվածել սուլթանի կառավարության ողնաշարին ու աշխարհով մեկ թնդացնել Հայոց արդար Դատի պահանջատիրության վսեմ ձայնը:

No comments:

Post a Comment