9/22/2012

«Իմանալ՝ նշանակում է կանխատեսել» Նիկոլո Մաքիավելի Մաս 1

Չնայած Մաքիավելին ապրել և ստեղծագործել է մեզանից կես դար առաջ, բայց նրա կողմից առաջ քաշված շատ հիմնահարցեր և խնդիրներ արդիական են նաև հիմա։ Նրա կոմղից բացահայտված օրինաչափությունները և կատարած ուսումնասիրությունները թե՛ քաղաքական զարգացումերի, թե՛ մարդկային հոգեբանության վերաբերյալ ցույց են տալիս դեպի քաղաքական- հասարակական կատարելագործումը տանող բազմաթիվ ուղիներ։Մաքիավելիի երկերին բնորոշ է էմպիրիկ ուղղվածությունը։ Նա ընդունում է մշտական օրենքների և մշտական հարաբերությունների գոյությունը աշխարհում, որը հավերժ շարժման մեջ է։ «Աշխարհը,- գրում է նա,- միշտ էլ բնակեցված էր մարդկանցով, որոնք միշտ օժտված են եղել միևնույն կրքերով» ։ Ուստի` «դիտարկելով իրադարձությունները, որոնք տեղի են ունենում անցյալում, մենք հեշտությամբ նկատում ենք , որ բոլոր պետություններում ու բոլոր ժողովուրդների մոտ գոյություն են ունեցել միևնույն ցանկությունները և միևնույն կրքերը»։ Մաքիավելին համոզված է, որ պատմական անցյալի երևույթների և իրադարձությունների մանրազնին ուսումնասիրությամբ կարելի է կանխատեսել հետագա իրադարձությունները։ Նա ձևակերպում է մի հիմնադրւյթ, որը հետագայում դառնում է եվրոպական գիտական պոզիտիզմի հիմքը. «Իմանալ` նշանակում է կանխատեսել»։ Լինելով համոզված էմպիրիկ և ռեալիստ՝ նա չի մշակում կատարյալ պետական կարգի իդեալական նախագծեր։ Իր խնդիրը նա համարում է անցյալի և ներկայի խոր իմացությունը և իմաստավորումը՝ բացահայտելու ու ձևավորելու այնպիսի սկզբունքեր, որոնք օգտակար լինեն ներկան ու ապագան ուսումնասիրելու համար։ Մաքիավելիի երկերում քաղաքականության տեսական քննարկումն ազատ է բարոյական ու կրոնական չափանիշներից։ Պետության անհրաժեշտությունը Մաքիավելին հիմնավորում է մարդու եսասիրական բնությամբ և այն բռնությունը սանձահարելու պահաջմունքով։ Միաժամանակ նա նշում է, « Բնությունը մարդկանց ստեղծել է այնպես, որ մարդիկ կարող են ցանականալ ամեն ինչ, բայց չեն կարող հասնել ամեն ինչի» ։
Օգտագործված գրականություն «Քաղաքական ուսմունքների պատմություն» Կառլեն Միրումյան:

No comments:

Post a Comment