9/19/2012

Մախլուտոյի և արջի գոտեմարտը

1907 թվականին, երբ զոհվում է Գևորգ Չաուշը, հայդուկները ցրվում են ամբողջ Տարոն աշխարհով մեկ, գրեթե բոլորը անցան խաղաղ կյանքին, միայն Մախլուտոն էր, որ զենքը ձեռքից վայր չդրեց և բարձրացավ սարերը: Մի անգամ, երբ պետք է սարերում նախօրոք նախանշված վայրում հանդիպեր Մշեցի Տիգրանին հորդ անձրև է սկսվում, և նա հարմար քարանձավ է փնտրում մոտակայքում, որպեսզի պատսպարվի: Գտնում է նման մի քարանձավ և երբ ցանկանում է մտնել ներս, որ ստուգի թե ներսում ինչ կա, կամ միգուցե ով կա, հենց այդ պահին մի արջ վրա է պրծնում մթության մեջից ու հարձակվում քաջարի հայդուկի վրա: Տարոնի առյուծը սառնասրտորեն է պահում իրեն, չի խառնվում և միանգամից դիմում ինքնապաշտպանության: Սկսվում է մի կատաղի գոտեմարտ, որը տևում է 10 րոպե, և երբ Մշեցի Տիգրանը հասնում է հանդիպման վայրը, տեսնում է իր ընկեր` Մախլուտոն շունչը փչած մի հսկա արջի կողքին նստած է: Տիգրանը ինքն էլ ֆիզիկապես պինդ մարդ էր*, բայց որ դատարկ ձեռքերով արջ սատկացնի մարդ դա չէր տեսել: Ահա այսպիսի ուժի տեր էր Սմբատը, բայց այստեղ միայն ուժը դժվար թե բավականացներ, առանց խելքի ուժը անզոր է դառնում:* Տիգրանը Առաքելոց վանքի կռվի ժամանակ բաց ձեռքերով կրակ էր բերել բանակցության եկած թուրք պատվիրակներին, որպեսզի վերջիններս իրենց ծխախոտը վառեն, և այդ տեսարանը նրանց ահասարսուռի մեջ էր քցել, և երբ դուրս էին եկել վանքից պատել էին այդ տեսարանի մասին իրենց վերադասերին:

No comments:

Post a Comment