9/22/2012

Մեր հասարակության արատները


Դավիթ Պետրոսյան

Յուրաքանչյուրս ունի մարդու իր սեփական իդեալը, որն օժտված է այն բոլոր հատկություններով և բնավորության գծերով, որոնք մեզ հագեհարազատ են։ Բայց հայ աղջկա կերպարը միշտ բոլորիս մոտ եղել է  անփոփոխական, այն ասոցացվել է առաքինության, պարկեշտության, բարոյականության, կարգապահության և այլ բարձր արժեքների հետ։Դարեր շարունակ այդ եղել է այդպես, և այսօր էլ մենք ցանկանում ենք այդ տեսնել, սակայն ցավալի  է, որ այսօր նկատելի են շեղումներ մեր ազգային ավանդույթներից։

Փողոցում քայլում ես, և լսում ես, թե ինչպես աղջիկները իրար հետ խոսում են տգեղ ժարգոնով։ Օրինակ՝ «հորս արև կայնի» , «լավ չես ախչի», «վոշմ ես հելա»։
Մեկ օրինակ ևս, որին ես ականատես եմ եղել անձամբ։ԵՊՀ-ի ուսանողները հաշվապահությունում կատարում էին իրենց վճարումերը և գոյացել էր բավականին մեծ հերթ, կային նաև տարիքով մեծ մարդիկ։ Ներս մտան 19-20 տարեկան երկու աղջիկներ։Նրանցից նեկը չհանդուժեց սպասել իր հերթին և բավականին հանգիստ ճեղքեց հերթը և հայտնվեց բոլորի դիմացում՝ խախտելով կուլտուրայի հասարակ կանոնները։Մյուսը ժպտալով ողջունեց ընկերուհու քայլը, ոտքը հենեց աթոռին և սկսեց բարձրաձայն ծամել իր ծամոնը։
Ո՞րն է այս ամենի պատճառը. Ընտանիքի սխալ դաստիրակությունը, հեռուստացույցի և համացանցի բացասական ազդեցությունը.... Յուրաքանչյուրս  կունենա իր բացատրությունը, բայց փաստն այն է, որ հասարակությունը փտում է ներսից ,  ձևավորվում է սխալ արժեհամակարգ՝ մեր դասական գրականության  հերոսներին փոխարինեու են եկել նոր արժեքներ՝ սերմանելով սուտի առաջադիմություն և հետամնացություն։Դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս սկսի ինքն իրենից, տարածի ճիշտ և ազնիվ գաղափարներ իր շրջապատում։Ինչ խոսք,  վատը ավելի հեշտ է վերցնել քան լավը ,բայց փորձենք և հավատացե՛ք, որ կստացվի։

1 comment:

  1. Спрос порождает предложение. Данная пословица применима ко всем областям жизни. До тех пор пока красивая речь, уважение к окружающим, последовательность в поступках и т.д. и т.п.- не станут залогом успеха ничего не измениться.

    ReplyDelete