Հովսեփ Բաբայան
Այսօր շատերս ենք օգտվում երթուղային տաքսիներից (մարշուտկա): Եվ ամենատհաճ երևույթը, որին առնչվում են երևանաբնակները, դա «տեղի» հարցն է: Երբ 12 հոգու համար նախատեսված միկրոավտոբուսներում մեր վարորդները կարողանում են տեղավորել 15-17 մարդու: Այդ ժամանակ, նրանց, ում «բախտ» է վիճակվել գոնե կանգնելու, հայտնվեւմ են շատ անհարմար վիճակում (հիմնականում կանայք), հաճախ ստիպված լինելով հայտնվել էքստրեմալ իրավիճակներում: Ինչու՞: Վարորդների մեծամասնության պատճառաբանությունը գրեթե միշտ նույնն է. «Պլանա դրած պիտի անենք»: Ես նրանց չեմ մեղադրում: Նրանք ընտանիք են պահում և նրանց գործն էլ շատ ձանձրալի ու տաղտկալի է: Եվ նրանց տեսանկյունից այդքան մարդ իրար գլուխ հավաքելը հասկանալի է: Խնդրի լուծումներից մեկը պետավտոտեսուչների կողմից բոլոր այն վարորդերի տուգանումն, ովքեր սահմանված կարգից շատ մարդ կտեղափոխեն: Բայց այս դեպքում հարվածը հասցվելու է վարորդներին, որոնք օրվա վերջում պետք է նախորոք հաստատված գումար վճարեն իրենց տերերին: Այս դեպքում նրանք չեն կարող աշխատել այնքան գումար որքան հարկավոր է: Այստեղ կարող է կիրառվել այլ մեխանիզմ, օրինակ տուգանքը մուծի հենց երթուղային գծի տերը: Այս դեպքում տերերը շահագրգռված կլինեն նվազեցնելու վարորդներից պահանջված գումարը : Լուծման մյուս տարբերակը պետք է որոնել գծերի տերերի մեջ: Պետությունը պետք է միջամտի այդ գործընթացին և ազդի տեր-վարորդ հարաբերություններին, որպեսզի նվազեցվի վարորդների վրա դրված «պլանը»: Իսկ եթե հենց այդ նույն պետության չինովնիկներն են տերերը: Մեզ մնում է մեր հայկական անսպառ հույսը դնել նրանց բարեխղճության վրա, որից նրանք այդքան էլ չունեն:
...bayc irakanum 20-23 mardu
ReplyDelete