Դավիթ Պետրոսյան
2002 թվականից Հայաստանում սկսվեց անշարժ գույքի գների աճ, 2008-ին այն հասավ իր գագաթնակետին
և հավասրավեց ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրների անշարժ գույքի գներին։ Եվ դա այն ժամանակ,
երբ ՀՀ բնակչության հիմանական մասը դիմում
է արտագաղթի։ Բոլորս ել նկատել ենք այդ տարերային շինարարությունը, ամեն տեղ կառուցվում
են նոր էլիտար շենքեր և առանձնատներ, բոլորս գիտենք նաև, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը
ի վիճակի չէ գնել բնակարաններ այդ շենքերում
իր ստացած աշխատավարձով։ Վառ օրինակ է Մանումենտից Սարի թաղ ընկած կանաչ տարածքների վերածումը շինհրապարակների։ Ինքնըստինքյան հարց
է ծագում, բա ինչի՞ են այդքան կառուցում ու
կառուցում, ու՞մ համար են այդ բնակարանները։
2003 թվականին ՀՀ նախագահի և Ազգային ժողովի կողմից ընդունվեց
որոշում, համաձայն որի օտարերկրացիները իրավունք ունեն դառնալ անշաժ գույքի սեփականտեր Հայաստանում։ Այդ օրենքը կարծես թե գրվեց պարսիկների
և մեր մյուս մուսուլման հարևաննների համար։Սկսվեց
և մինչև այժմ էլ շարունակվում է նրանց ներհոսքը Հայաստան։
Ներկայումս կիսակառույց շենքերում 1 մետր քառակուսու գինը սկսվում
է 1500 ԱՄՆ դոլլարից։ Հարց է ծագում, ինչու՞ համար են այդ օտարերկրացիները այդ գներով
գնում բնակարաններ Հայաստանում՝ երկրում, որը գտնվում է սեսմիկ անկայուն վիճակում,
երկրում, որտեղ բիզնեսի համար կան շատ մեծ ռիսկեր և վերջապես երկրում, որը դեռ պատերազմում
է իր հարևանի հետ։ Այդ նույն գներով նրանք կարող են գնել բնակարաններ ավելի բարեկեցիկ
և զարգացած երկրներում։ Փաստը այն է, որ հայը գնում է, նրանք գալիս են։ Հարցերը շատ են.......
Եկեք մտածենք այս հարցի
շուրջ, ժամանակը աշխատում է մեր դեմ։
No comments:
Post a Comment