Էդգար Վարդանյան

Չծիծաղես, լուրջ եմ ասում: Հայրդ կամ մայրդ հայկական անուն են կրում, ապրում ես
Երեւանում կամ Մեղրիում, Շուշիում կամ Աշոցքում, քիչ թե շատ հայերեն ես խոսում, սակայն
այդ բոլորը երկրորդական են, անիմաստ: Գիտե՞ս ինչու: Որովհետեւ ես Հայ կկոչեմ միայն
նրան ով գիտե հայեցի ապրելու «արվեստը»: Հայ կանվանեմ նրան ով հետաքրքրված է հայկական
հարցով ու կպայքարի նրա համար: Հայ չեմ ասում նրան, ով լավ Հայոց պատմություն է գլխում
ամբարել եւ միայն դրանով սահմանափակվել: Հայ կկոչեմ նրան, ով գիտի մի կողմ դնել հաճույքն
ու սեփական շահերը, հայության շահերի համար: Հայ կկոչեմ նրան, ով մի կողմ կդնի ակումբներն
ու խաղատները, խրախճանքի համար նախատեսված վայրերը գնալը եւ կզբաղվի ազգային հիմնահարցերով:
Հայ չեմ կոչում նրան, ով մի երկու գռոշի համար ուրանում է իր հավատքը անդամակցելով
այս կամ այն օտար վարդապետություններին, կամ թե ազգային շահերի համար է պայքարում,
բայց իրականում այս կամ այն պետության հատուկ ծառայությունների գործակալն է եւ նրանց
շահերի դրոշակակիրը:
Ատում եմ այն հայերին, ովքեր ձեւացնում են թե Հայ են, բայց ներքուստ անազգ աշխարհաքաղաքացիներ
են:
Կներես հայրենակից, եթե վիրավորեցի, բնավ դա չէր իմ նպատակը: Ես Հայ եմ, եւ ցանկանում
եմ քեզ էլ տեսնել որպես Հայ մարդ:
Հայ երիտասարդ
No comments:
Post a Comment