Քաղաքականությունը պետք է զբաղվի ոչ թե մարդկային հասարակության կատարյալ կարգերի, այլ այն միջոցների և ուղիների որոնումներով, որոնց օգնությամբ կարելի է վերափոխել ու ամրապնդել գոյություն ունեցող հասարակարգը։ Այդ պատճառով քաղաքական գործունեության հիմքը նա համարում է ոչ թե բարոյականությունը, այլ ուժն ու գործնական քաղաքական օգուտը, քանի որ զուտ բարոյական միջոցներով անհնար է հասնել գործնական- քաղաքական նպատակի։ Ըստ քաղաքական մտածողի՝ անցյալի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս կանխատեսել ապագան։ Դա այդպես է, որովհետև «մարդկային բոլոր գործերը կատարում են մարդիկ, ովքեր ունեցել ու միշտ պիտի ունենան միևնույն կրքերը, և այդ պատճառով դրանք պիտի ունենան միևնույն արդյունքը» ։ Քաղաքականության նպատակը իշխանության ձեռքբերումն է, դրա ընդլայնումը, պահպանումը և ամրապնդումը։ Կառավարիչը անշուշտ պետք է հետապնդի նաև բարոյական նպատակներ։ Ուստի՝ բարի նպատակը արդարացնում է դրան հասնելու միջոցների ընտրությունը։ Կարելի է ասել, որ Մաքիավելից սկսած՝ « ուժը ներկայացվել է որպես իրավունքի հիմք՝ քաղաքականության տեսական հետազոտությունը ազատելով բարոյականությունից և, ըստ էության, առաջ է քաշվել քաղաքականության ինքնուրույն մեկնաբանման կանխադրույթը» ։
Օգտագործված գրականություն` «Քաղաքական ուսմունքների պատմություն» Կառլեն Միրումյան:«
No comments:
Post a Comment